28/02/2020 12:45
Բանակում պատահական դեպքեր չեն լինում, առկա են թերացումներ. Պաշտպանության փոխնախարար
Վերջերս մի զինծառայողի մոտ ընդհուպ 4 հեռախոս է հայտնաբերվել։ Հավանաբար, ծնողները տեսակցության են եկել և նրան փոխանցել, մինչդեռ մենք միշտ հորդորում ենք նման բան չանել հնարավոր խնդիրներից խուսափելու համար, լրագրողենրի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով բանակում բջջային հեռախոսների պատճառով ոչ կանոնադրական հարաբերությունների ձևավորմանը։
Փոխնախարարը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ բանակում պատահական դեպքեր չեն լինում, բոլոր ոչ կանոնադրական հարաբերությունները թերացումների հետևանք են։
Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերի կանխարգելման թեմային՝ Բալայանը դա ահազանգերին ժամանակին արձագանքելու գործոնով պայմանավորեց։
«Նման դեպքերում ևս քրեական գործ պետք է հարուցվի, զինծառայողին ինքնասպանության հասցնողն իր պատիժը պետք է կրի», - ասաց փոխնախարարը։