29/02/2020 15:14
Եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր, կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր. Աղվան Վարդանյան
«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը կարծում է, որ եթե 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, ապա զոհերի քանակն ավելի մեծ կլիներ:
«Եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր և համապատասխան քայլեր չձեռնարկվեին, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, և Երևանի առնվազն կենտրոնը օրեր շարունակ կլիներ այն վիճակում, որը մենք տեսել ենք այդ մի քանի ժամվա ընթացքում», - ասաց Վարդանյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ:
Նա նկատեց, որ մարտի 1-ի տասը զոհից 2-ը ոստիկան է, իսկ 187 ոստիկան էլ մարմնական վնասվածքներ էր ստացել, ինչը փաստում է՝ անհեթեթ է խոսել խաղաղ ցույցների մասին: