29/02/2020 13:57
Գորգիսյան. Գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որ «Այո»-ն հաղթի. գործում են հին հանրապետական մեթոդները
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ահազանգեր է ստանում մարզերից, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ն հաղթի։
«Ազատության» հետ զրույցում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրաժարվեց ասել, թե կոնկրետ ո՞ր մարզերից են ահազանգերը, շեշտելով միայն, որ հին հանրապետական մեթոդներն են կիրառվում։
«Մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետները իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին և պարտադրում, որ իրենց գյուղերում «Այո»-ն հաղթի։ Երեք, չորս մարզից նման ահազանգեր արդեն ստացել ենք», - ասել է նա:
Գորգիսյանի խոսքով, երեք-չորս մարզերի դեպքում մարզպետը բոլոր գյուղապետերի հետ հանդիպում է կազմակերպել, ասել, որ «ամեն ինչ պիտի անեք, որպեսզի «Այո»-ն հաղթի»
«Այսինքն՝ այն հին հանրապետական մեթոդներն ենք մենք տեսնում այսօր», - նշել է պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: