29/02/2020 16:06
Զբոսաշրջային գործակալներն ահազանգում են, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ զբոսաշրջիկները չեղարկում են մարտ-ապրիլ ամիսների համար այցերը Հայաստան
Զբոսաշրջային գործակալներն ահազանգում են մարտ-ապրիլ ամիսներին զբոսաշրջության նպատակներով նախատեսվող խմբերի չեղարկումների մասին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը:
Ճշտող հարցին, թե արդյոք դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց:
Հարցին, թե մոտավորապես ի՞նչ թվերի մասին է խոսքը, Ազոյանը նշեց.
«Թիվ հստակ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ բոլոր գործակալների մոտ նույն իրավիճան է, մեկի-երկուսի մոտ չէ, ընդհանուր շուկայում չեղարկումներ են լինում, մարտ-ապրիլ ամիսների համար ամբողջությամբ չեղարկումներ են»: