29/02/2020 14:38
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Էդմոն Մարուքյանն առաջարկում է չեղարկել Երևան - Միլան չվերթները
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշ քայլեր ձեռնարկել:
«1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան - Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի այդ դիմակները արտհանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս», - ֆեյսբուքյան իր էջում գրում է նա։