29/02/2020 16:00
«Կինը հանուն զարգացման». կմեկնարկի «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Կինը հանուն զարգացման-2020» համահայկական մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել և մրցանակներ հանձնել տնտեսության, կրթության և առողջապահության ոլորտնեում իրենց ակտիվ ու բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած կանանց և այն կազմակերպություններին, որոնք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար՝ ապահովելով միաժամանակ արտադրության և ծառայության բարձր որակ:
Մրցանակակիրների մեջ կան նաև հանրային ծառայողներ, կրթական ոլորտի ղեկավարներ և վաստակավոր բժիշկներ: Մրցանակաբաշխության կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագիրն է, ում կողմից իրականացված թիմային աշխատանքի և առցանց տիրույթում հատուկ իրականացված սոցհարցումների արդյունքում էլ ընտրվել են մրցանակակիրները:
Միջոցառմանը ներկա կլինեն հյուրեր ՀՀ գերատեսչություններից և դիվանագիտական կառույցներից: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու կգան ՀՀ հայտնի արտիստներ: