29/02/2020 15:00
Արտակարգ դրության հրամանագիրը հենվում էր Սահմանադրության մեջ նշված իրավական հիմքերին. Գրիգորյան (Տեսանյութ)
Նախագահը լիազորված էր Սահամանդրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին, որը պատշաճ կատարվել է նախագահի կողմից, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սարգիս Գրիգորյանը:
«2008 թվականի մարտի 1-ին առաջացել էին այնպիսի վտանգներ, որոնց դիմակայելու համար սովորական սահմանադրական միջոցները բավական չէին: Մարտի 1-ի իրադարձությունները տեղծել էին բացառիկ իրավիճակ, որի դեպքում պետք է կասեցվեին սահմանադրական կարագվորումների մի մասը և դրանք փոխարինվեին բացարձակ կարգավորումներով: Առկա էր հուժկու վտանգ ներքին անվտանգությանը, որոնք պահանջում էին հատուկ միջոցների իրականացում», - ասաց Գրիգորյանը:
Նա նաև նկատեց, որ արտակարգ դրության հրամանագիրը բացառապես հենվում էր Սահմանադրության մեջ նշված իրավական հիմքերի վրա: