29/02/2020 13:38
Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է ու շարունակվում է խախտվել. Օրբելյան (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը խախտվել է, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:
«Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակով բխող գործողությունների համար: Կներեք, բայց արտակարգ դրության հրամանագիր ստորագրելով՝ ոչ մի երկրի ոչ մի նախագահ չի կարող ասել, որ իր լիազորություններից բխող գործողություն չէ: Դա այն կլասիկ դեպքն է, ինչի համար տրվում է անձեռնմխելիությունը», - ասաց նա:
Նա ընդգծեց, որ գործը պետք է կարճվի դատավարական կոպտագույն խախտումների պատճառով.
«ՄԻԵԴ-ի բազմաթիվ գործեր կան՝ եթե կոպտագույն խախտումներ են տեղի ունենում, դատական գործը չի կարող շարունակվել, չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարատ: Անմեղության կանխավարկածի խախտումը հաստավել է դատարանի որոշմամբ», - ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ երկրորդ նախագահի անմեղության կանխավարկածն առ այսօր շարունակում է խախտվել: