03/03/2020 19:10
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Մեծ Բրիտանիայում կաճի, հայտարարել է Ջոնսոնը
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն, ամենայն հավանականությամբ, կավելանա, կառավարությունը պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոց, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Մեծ հավանականությամբ, կորոնավիրուսով վարակվածների քանակը կավելանա Մեծ Բրիտանիայում: Մարդկանց մեծամասնության համար սա լուրջ հիվանդություն չէ, որից նրանք արագ և ամբողջովին կապաքինվեն», - երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ջոնսոնը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ NHS ազգային առողջապահական համակարգը հաղթահարելու է կորոնավիրուսը: