03/03/2020 18:09
Տոկիոյի 2020թ.-ի Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով
Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգվեն մինչև տարեվերջ՝ կորոնավիրուսի պատճառով, գրում է NEWS.ru- ն:
«La Gazzetta dello Sport»-ի իտալական հրատարակությունը մեջբերում է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սեյկո Հաշիմոտոյին, որը հայտարարել է, որ Ճապոնիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիրը թույլ է տալիս երկրին հետաձգել խաղերը:
Հիշեցնենք՝ ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Տոկիոյում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: