03/03/2020 13:33
Պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի բոլոր վիրավոր զինծառայողների համար. Քրիստինե Պողոսյան
Պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի բոլոր այն զինծառայողների համար, որոնք հայրենիքը պաշտպանելիս վիրավորում են ստանում։ Ընդ որում՝ կապ չունի, թե նրանք ինչ կարգի վիրավորում կստանան, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
«Կցանկանայի, որ մի փոքր ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերեինք։ Երբեմն միայն ֆինանսական աջակցությունը բավարար չէ։ Նրանցից շատերն անուշադրության են մատնված», - ասաց պատգամավորը՝ օրինակ բերելով դիպուկահարի կրակոցից վիրավորված Արամ Հախվերդյանին։
Նա պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին խնդրեց վիրավոր զինծառայողներից յուրաքանչյուրի խնդիրները պահել ուշադրության կենտրոնում։