04/03/2020 18:43
Բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ. Պապիկյանը՝ համայնքապետերի՝ «Այո» շտաբի օգտին աշխատելու մասին
Մարզպետները համայնքապետերին չեն հրահանգում «Այո»-ի շտաբի օգտին աշխատել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս՝ տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ», - ասաց նա:
Պապիկյանն ընդգծեց՝ բոլորն ազատ են իրենց քվեարկության մեջ, և իրենք ամեն անգամ չպետք է արդարանան:
«Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի ՀՀ հպարտ քաղաքացիների, ապրիլի 5-ին տեղի ունեցող գործընթացը մեր պետության համար ունի կարևոր նշանակություն, սա Հայաստանում բարեփոխումների հերթական փուլն է», - ասաց նա: