05/03/2020 12:36
Սա առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է առանց որևէ խախտումների. «Իմ քայլ»-ի պատգամավոր
Հավատացնում եմ, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։
«Երևի սա Հայաստանի Հանարապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով և առանց որևէ խախտումների», - հավաստիացրեց իշխանության ներկայացուցիչը։