09/03/2020 12:30
Ընդդիմադիրներին խորհուրդ կտամ ելնել Ֆեյսբուքից և տեսնել, որ երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլև՝ իրական քաղաքացիները. Սիսակ Գաբրիելյան
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հերքում է, որ հանրաքվեի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը ցածր է:
«Մեր գործընկերներին՝ հատկապես ընդդիմադիր, խորհուրդ կտամ ելնել Ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չեն սիրում, այլ նաև իրական քաղաքացիները», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Գաբրիելյանը:
Հարցին, թե չկա մտավախություն, որ հանրաքվեն կարող է հետաձգվել կորոնավիրուսի հետ կապված, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին նման նախադրյալներ չեն տեսնում: