10/03/2020 15:49
Հորդորում ենք Փաշինյանին կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա, մենք քաղաքական հակառակորդ չենք. Բաբայան
«Ոչ» քարոզչության կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը։
«Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:
Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:
Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք», - գրել է Արսեն Բաբայանը։