10/03/2020 16:47
Հիմա շատ ավելի մաքուր եմ, քան՝ վարչապետ լինելուց առաջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում իշխանությունն այլևս կեղտոտվելու ճանապարհ չէ, Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իշխանությունն այլևս մաքրվելու ճանապարհ է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչի մեջ ձգտել կատարելության։
«Ես ինձ հարց տվեցի՝ իշխանության բերումով ես կեղտոտվե՞լ եմ, թե՞ չեմ կեղտտովել, և ես շատ լավ զգացի, երբ որ ինքս իմ մեջ խոսում էի, ու հիմա կարամ բոլորի աչքերի մեջ նայելով ասեմ, որ ես, մոտ երկու տարի իշխանության մեջ լինելով, հպարտ եմ ասել՝ ես հիմա շատ ավելի մաքուր եմ, քան՝ վարչապետ լինելուց առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։