10/03/2020 17:10
Փաշինյանը Կապանում բացահայտեց «Այո»-ի լոգոյի միստիկ պատմությունը (Տեսանյութ)
Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց «Այո»-ի քարոզարշավի լոգոյի միստիկ պատմությունը.
«Չգիտեմ՝ մեր «Այո»-ի լոգոյի պատմությունն իմացա՞ք, թե՞ չիմացաք: Միստիկական բան է տեղի ունեցել. «Այո»-ի լոգոյի համար մրցույթ էինք հայտարարել, հարյուրավոր առաջարկներ են եղել, քննարկել էինք, հարյուրներից տասնյակներ էինք ընտրել, հետո՝ մի քանիսը, ի վերջո ձայների մեծամասնությամբ որոշում էինք կայացրել մեկն ընտրել:
Վերջը՝ չգիտեմ ինչ եղավ, ով առաջարկեց հավաքվել, առերես խոսել, որովհտեև օնլայն էինք քննարկում, որ ընտրենք լոգոն, հետո մեր վարչության անդամներից մեկը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ձայն վերցրեց, ասաց՝ ընտրածը լավ չի։ Սաղ խառնեց իրար, խառնվեցինք, սաղ ասեցին՝ «հա, ճիշտ ա, լավ չի»։ Հիշեցինք, որ մի հատ էլ լոգո կար, որը մի օր առաջ նայել էինք, հետաքրքիր էր, որոշեցինք այդ լոգոն ընտրել: Հաջորդ օրը հայտարարում ենք, թե որ լոգոն ա հաղթել, հեղինակին հրավիրում ենք ու պարզվում ա, որ այն, թեև հեղինակներն, որոնք ներկայացրել են այս լոգոն հիմա չեն խոստավանում, բայց ակնհայտ ա, որ էնտեղից են վերցրել՝ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 21-ի համարից, որի առաջին էջում իլյուստրացիա ա եղել՝ «Այո»-ի քարոզի, և այս «Այո»-ն, որը տեսնում եք, լույս է տեսնել 1991 թվականի սպետմեբերի 21-ին», - ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ թեև իրեն առաջարկել են փոխել լոգոն, բայց ինքը հակառակը՝ վստահ է եղել, որ դա պատահակն չէր.
«Սա միստիկա է, որ այսքան պատմությունների միջով անցել ենք ու ընտել 91 թ-ի սեպտեմբերի 21-ի լոգոն «Այո»-ի համար: Այս ամենի մեջ չափազանցություն չկա», - ասաց նա: