10/03/2020 15:07
Եթե ես փախնեմ, էս ժողովուրդը վազելու է իմ հետևից ու ինձ բռնեն. նման դեպք եղել է. վարչապետն՝ իր անվտանգության և ուղղաթիռի մասին (Տեսանյութ)
Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մամուլում իր հասցեին հնչած քննադատություններին, թե ուղղաթիռով է ժամանել Սյունիքի մարզ, պետական տրանսպորտային միջոցներ է օգտագործել։
«Ես Մեղրիից Քաջարան էլ եմ եկել պետական մեքենայով, ինչո՞ւ եմ եկել պետական մեքենայով, որովհետև չեմ կարա չգամ, որովհետև էդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա ու նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից, ու հիմա, եթե նույնսիկ ես այստեղից փախնեմ, էս ժողովուրդը վազելու է իմ հետևից ու ինձ բռնեն (նկատի ունի անվտանգության աշխատակիցներին- հեղ.)», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի անգամ նման դեպք եղել է։
«Ընտանիքով փախել ենք ու իրանք բոլորը տագնապ էին հայտարարել ու Երևանում մեզ էին փնտրում, հասցրինք մի քիչ փախնել, բայց ո՞ւր պիտի փախնեինք, վերջը չկարողացանք», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չի կարող հրաժարվել պետական պահպանության ծառայությունից։
«Բայց ես ուզում եմ էդ ուղղաթիռի թեմային անդրադառնամ, որովհետև այն ժամանակ, որ ուղղաթիռով ինչ-որ տեղ եմ գնում, գրում են՝ «այ, ուղղաթիռով գնաց էնտեղ, գնաց էստեղ», ուզում են ցույց տան, որ ես վարչապետ եմ դառել ու էսպես ճոխությունների սիրահար եմ։ Ուղղաթիռը ճոխություն չէ, այլ՝ փոխադրամիջոց», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ ամիսներով անհրաժեշտություն չկա օգտագործել ուղղաթիռը, ուղղաթիռի անձնակազմը պետք է կարողանա այն «թռցնել», որ չփչանա։