11/03/2020 12:50
Թալանածը կոպեկ-կոպեկ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք. Փաշինյանը դիմեց նախկին իշխանականներին
Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստում խոսեց Արցախի մասին, Տաթևում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սսրգայանը դատավարության առաջին օրը նման հայտարարություն արեց: Այն, ինչ հիմա կասեմ, տարիուկես է՝ առիթ եմ ման գալիս, որ ասեմ, բայց արգելակներ կան, իսկ այդ հայտարարությունից հետո ուրախ եմ, որ այդ առիթն ընձեռվեց», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել «Оса-АК» հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք փաստում են, որ այսօր ՀՀ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում:
«Որևէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել «Су-30 СМ» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Էսօր արդեն 43 զորամասում զինվորներն ուտում են արժանապատիվ սնունդ: Ինչի՞ Արցախ պահելը ձեր օլիգարխական քեֆերի վախտ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն ա», - ասաց Փաշինյանը:
Նա անվանական նախկին իշխանությունների ներկայացուցիչներին դիմեց՝ հայտարարելով, որ իրենց թալանածը պիտի վերադարձնեն պետությանը:
«Եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործում դնեք: Խորհուրդ եմ տալիս՝ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք», - ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ այսօր զինվորի ինքնազգացողությունն է փոխվել, քանի որ նաև զենքերն են փոխվել ու այսօր զինվորը նոր զենք ունի:
«Յուղը վրեն ավտոմատներով են կանգնում և ոչ թե 70 եսիմ որ թվի», - ընդգծեց Փաշինյանը: