12/03/2020 14:52
Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի. Դավիթ Շահնազարյան
Կարծում եմ, որ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չէին կարող այդքան դեմոնստրատիվ հանդիպում ունենալ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունն Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Վերջին ամիսների զարգացումները լիարժեքորեն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ Արցախի և Հայաստանի դեմ։ Հայաստանի իշխանությունները պատերազմում են ընդդիմության դեմ։ Սա է իրականությունը», - ասաց նա։