15/03/2020 15:25
Աշոտ Փաշինյանը արձակուրդում չէ. նա շարունակում է ծառայությունը զորամասում
Լրատվականները տարածում են տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ, արձակուրդ է ստացել և այս պահին ընտանիքի հետ գտնվում է Սևանում՝ վարչապետին հատկացված ամառանոցում։
Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցման՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տեղեկությունը կեղծ է։ Աշոտ Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր զինծառայողները, գտնվում է իր զորամասում։
Պաշտպանության նախարարությունը այս օրերին կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցրել է զինծառայողներին որևէ տեսակի արձակուրդի տրամադրումը։