Սահմանադրագետը ներկայացրել է, թե ինչ հիմքով կառավարությունը կարող է արտակարգ դրություն սահմանել

16/03/2020 11:49

Սահմանադրագետը ներկայացրել է, թե ինչ հիմքով կառավարությունը կարող է արտակարգ դրություն սահմանել


Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«1. Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ՆԵՐԱՌՅԱԼ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ:

«Նորատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը: Հետևաբար՝ ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակը ևս հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք, ուստիև՝ արտակարգ դրություն հայտարարելու հիմք:

Միաժամանակ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, այն է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, ՀԱՄԱՃԱՐԱԿԻ, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեությանբնականոն պայմանների խախտման:

Վերոնշյալի համատեքստում հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, այն է՝ անսովոր ուժեղ համաճարակ:

2. Միևնույն ժամանակ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ամրագրել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆ Է:

Այսինքն, արտակարգ դրություն չի կարող հայտարարվել, եթե համապատասխան վտանգը կարող է վերացվել առանց կառավարության կողմից նման քայլի գնալու:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակում բժշկական օգնության ապահովման, պաշտպանության և այլ անհրաժեշտ գործողությունների քաղաքականությունը մշակում և իրակացնում են առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, հետևաբար՝ նաև կրում են արտակարգ դրության սահմանման հիմնավորման և համապատասխան միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:

3. Միաժամակ հարց է ծագում, թե արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ինչպես է կարգավորվելու ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու և վերանշանակվելու է միայն արտակարգ դրության ավարտից հետո: Դիցուք՝ եթե կառավարությունը հայտարարած արտակարգ դրությունն ավարտի ապրիլի 5-ին, ապա հանրաքվեն կվերանշանակվի հունիս ամսա ընթացքում, օրինակ՝ հունիսի 7-ից 14-ի միջակայքում:

4. Սրան զուգահեռ կցանկանայի անդրադառնալ ևս մեկ կարևոր հարցի: Սահմանադրություն նախատեսում է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ: Սակայն արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները չեն կարող լինել ինքնանպատակ և պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ սկզբունքին, այսինքն՝ լինեն պիտանի և անհրաժեշտ արտակարգ դրություն հայտարարելու նպատակին հասնելուն: Եթե տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու նպատակը նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, և դրա հետագա տարածման կանխարգելումը, ապա, դիցուք՝ խոսքի ազատության կամ ԶԼՄ-ների գործունեության սահմափակումը որևէ կերպ չի տեղավորվում վերոնշյալ նպատակի շրջանակներում, հետևաբար՝ հնարավոր հայտարարվելիք արտակարգ դրությունը չի կարող նախատեսել կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, սահմանել զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելք և այլն» , - գրել է նա։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:02 Քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյանն՝ ԱԺ-ում քննարկվող նախագծի մասին Այսօր, 14:55 Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ. Արթուր Ղազինյան Այսօր, 14:47 ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանն օգոստոսին (Football.ua) Այսօր, 14:44 Ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են Այսօր, 14:38 Դեռ հստակ չէ՝ մարտի 31-ից կհանվի մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, թե՝ ոչ. Փոխվարչապետ Այսօր, 14:25 Անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այսօր, 14:16 Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Այսօր, 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 14:07 Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Այսօր, 14:00 Թուրքիայում COVID-19 զոհերի թիվը հասնել 131-ի (Unian.net) Այսօր, 13:57 Հունական Alpha հեռուստաալիքի նախկին նախագահը կորոնավիրուսից մահացել է (РИА Новости) Այսօր, 13:51 Կոմունարկայի հիվանդանոցում մեկ օրում մահացել է 2 պացիենտ (Интерфакс) Այսօր, 13:45 Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի. մտահոգվելու որևէ խնդիր չկա. ՊՆ Այսօր, 13:38 Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости) Այսօր, 13:30 Հետ տարեք այս նախագիծը․ կարևոր գործերը թողած՝ չի կարելի թիթեռ նկարել․ Զոհրաբյանը՝ Բադասյանին Այսօր, 13:22 Չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ, մենք աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք. Մարուքյան Այսօր, 13:17 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը Այսօր, 13:12 Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար Այսօր, 13:02 Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից Այսօր, 12:55 Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Այսօր, 12:47 Կորոնավիրուսի հաստատված վերջին 58 դեպքից մեկը գրանցվել է բանակում Այսօր, 12:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Այսօր, 12:33 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը Այսօր, 12:29 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը Այսօր, 12:24 Էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից անձնական տվյալների մասին նախագիծը ձգտում է զրոյի․ Նարեկ Զեյնալյան Այսօր, 12:23 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 97-ի (РИА Новости) Այսօր, 12:15 Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել ԱԺ-ում քննարկվող նախագծի վերաբերյալ Այսօր, 12:12 Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան Այսօր, 12:09 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսն է, որ նոր արտերկրից ժամանած դեպքեր են Այսօր, 12:06 Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է․ ներկայացրած փաստարկները՝ նվազագույնն անհասկանալի․ Արման Աբովյանը՝ Բադասյանին Այսօր, 12:03 Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին Այսօր, 11:59 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482 Այսօր, 11:50 Խոսքը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ Բադասյան Այսօր, 11:46 Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ COVID-19- ի հետ բարդություններից հետո (Gazeta.ru) Այսօր, 11:42 Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար․ Ռուստամ Բադասյան Այսօր, 11:35 Այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել. Ռուբեն Մելիքյան Այսօր, 11:27 Կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին. Բադասյան Այսօր, 11:20 Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում Այսօր, 11:13 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել Այսօր, 11:10 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 31 նոր դեպք (RussiaToday) Այսօր, 11:02 Աֆղանստանի հարավում որոտացել է պայթյուն Այսօր, 10:58 Գերմանիայում մեկ օրում ավելի քան 65 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով (РИА Новости) Այսօր, 10:45 Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մեքսիկայում (RussiaToday) Այսօր, 10:36 Արցախը մարտի 31-ին նոր նախագահ և խորհրդարան է ընտրելու. Ովքեր և ինչ ուժեր են առաջադրված Այսօր, 10:30 Թրամփը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները (РИА Новости) Այսօր, 10:22 Բաց մի թողեք և ոչ մի դաս, այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:16 Նյու Յորքում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է հազարը (Интерфакс) Այսօր, 10:00 Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ Այսօր, 09:15 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար 29/03/2020 23:28 Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում բոլոր բնակիչների համար կարանտին է սահմանվում, դրա պահպանմանը կհետևի «տնային հսկողության խելացի համակարգը» (BBC) 29/03/2020 21:50 Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին (РИА Новости) 29/03/2020 21:22 Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին 29/03/2020 21:12 Վաղն ԱԺ-ում կքննարկվի օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա օնլայն ռեժիմով պարզել վարակակիր անձանց շփման շրջանակը. Ավինյան 29/03/2020 17:22 ՀՀ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մոտ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը 29/03/2020 15:51 Անուրանալի է Պենդերեցկու ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում. Սերժ Սարգսյան 29/03/2020 15:47 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 29/03/2020 15:43 Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը 29/03/2020 14:44 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով. ԱՆ 29/03/2020 13:54 Կոչ ենք անում բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների մեջ չներքաշել. Արցախի ԱՆ 29/03/2020 12:38 Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում 29/03/2020 12:21 Վստահ եմ՝ միասնականությամբ կհաղթահարենք այսօրվա մարտահրավերները. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի ժողովրդին 29/03/2020 11:48 Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint 29/03/2020 11:05 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի 29/03/2020 05:44 Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու քաղաքացի է մահացել. ԱՆ 28/03/2020 21:41 Կազմակերպվել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ 15 քաղաքացու և Այովա նահանգում սովորող 3 ուսանողի վերադարձը Հայաստան 28/03/2020 21:37 Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով. Նիկոլ Փաշինյան 28/03/2020 21:30 Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան 28/03/2020 21:19 ՌԴ սահմանափակումների որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա. ՀՀ վարչապետ 28/03/2020 21:12 Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան 28/03/2020 20:22 Սահմանափակվել է Ռուսաստանի սահմանով տեղաշարժը (РИА Новости) 28/03/2020 20:13 Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց են ստեղծել (РИА Новости) 28/03/2020 20:10 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք. Լուսանկարներ 28/03/2020 19:43 Կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր. ԱՆ 28/03/2020 18:30 Մեր ընտանիքների առողջության ու երկրի կայունության համար շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Վանեցյան 28/03/2020 17:00 Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը. «Փաստինֆո» 28/03/2020 16:48 Հայազգի պրոֆեսորները միջազգային գիտաժողովի գործընկերներին առաջարկել են կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարելու մի քանի տարբերակ 28/03/2020 15:51 Ստեղծվել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը 28/03/2020 15:39 Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը (РИА Новости) 28/03/2020 15:20 Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3076-ի (РИА Новости) 28/03/2020 15:01 Ադրբեջանն արգելել է իր քաղաքացիների վերադարձը. բազմաթիվ բարոյալքված զինծառայողներ մտորում են անցնել հայկական կողմ 28/03/2020 14:54 Ամերիկյան պարբերականը հայտարարել է ԱՄՆ-ում ոսկու ձուլակտորների անբավարար լինելու մասին (РИА Новости) 28/03/2020 14:51 Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի համար կարող է օգտագործվել նաև սմարթֆոնի համար ստեղծված ձևաթղթի հավելվածը․ փոխոստիկանապետ 28/03/2020 14:47 Ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 1889 քաղաքացի․ Մհրյան 28/03/2020 14:37 Նիգերիայի հարավում ուժեղ պայթյուն է որոտացել 28/03/2020 14:22 Կազմկոմիտե. Տոկիոյի Օլիմպիական խաղերն արժե անցկացնել 2021 թվականի ամռանը (ТАСС) 28/03/2020 14:10 Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 228 նոր դեպք (RussiaToday) 28/03/2020 14:00 Շուշիում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 28/03/2020 13:53 Նեյմարը միացել է Սան Պաուլոյի բնակիչներին օգնելու ակցիային (Rsport.ria) 28/03/2020 13:45 Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3460-ի (РИА Новости) 28/03/2020 13:36 Ռոնալդուն պատրաստ է հրաժարվել աշխատավարձի մի մասից կորոնավիրուսի պատճառով (Gazeta.ru) 28/03/2020 13:27 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ 28/03/2020 13:16 Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը 28/03/2020 13:08 Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. դոլար, իսկ Ռուսաստանը՝ իջեցնի գազի գինը. Մելքումյան 28/03/2020 13:00 Օրենբուրգում մահացել է կորոնավիրուսով պացիենտը (Интерфакс) 28/03/2020 12:47 Թրամփը Սի Ցզինպինի հետ չի քննարկել պանդեմիայի ֆոնին մաքսերի փոփոխության հարցը (Интерфакс) 28/03/2020 12:31 Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,5 հազարը (Gazeta.ru) 28/03/2020 12:19 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի (РИА Новости) 28/03/2020 12:00 Նիկոլ Փաշինյանը զանգահարում է քաղաքացիներին 28/03/2020 11:55 Հեռավար կրթության կազմակերպելու համար այս պահին առնվազն 21․000 սարքի պակասի կա․ նախարար 28/03/2020 11:41 «Rammstein» խմբի մենակատարի մոտ կորոնավիրուս չի հաստատվել (КП.ua)

Տվյալ բաժնի վերջին նյութերը