Հայաստանում մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրություն է հայտարարվում

16/03/2020 15:11

Հայաստանում մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրություն է հայտարարվում


Այսօր՝ ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում  հայտարարվում է արտակարգ դրություն: Որոշման նախագիծը քննարկում է կառավարությունը՝ արտահերթ նիստի ընթացքում: 

Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով: 

Ստեղծվելու է պարետատուն և պարետ է նշանակվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։

Արդարադատության նախարարն ասաց, որ նշված բոլոր գործողությունները կարող են իրականացվել ՀՀ ամբողջ տարածքում, կան գործողություններ, որոնք կարող են իրականացվել պարետի ցուցումով միայն հստակ սահմանված տարածքի շրջանակներում:

Որոշումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու և համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,

հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում էթույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով` 8-րդ հոդվածը լրացնել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ):
3. Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:
4. Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
5. Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:
6. Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։
7. Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի:
8. Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:00 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր Այսօր, 18:45 Կայունությունը ենթադրում է կանխատեսելիություն, հաստատունություն, աճ, ապագայի կերտում. «ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը Այսօր, 18:30 Հայ խաղաղապահները Կոսովոյից վերադարձել են Հայաստան Այսօր, 18:16 Մոլդովայում գազի սակագինը կարող է թանկանալ 45 տոկոսով Այսօր, 18:00 Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք Այսօր, 17:44 Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Նախարար Այսօր, 17:31 Նյութեր են նախապատրաստում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար․ որպես հիմք է հանդիսանալու «ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»․ Շահեն Հարությունյան Այսօր, 17:16 Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Այսօր, 17:03 Մայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարները. գործը դատարանում է Այսօր, 16:52 Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում Այսօր, 16:40 Երևանում անցկացվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման թեմայով հերթական դասընթացը Այսօր, 16:30 Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է Այսօր, 16:18 Ազգային ազատագրական պայքարում միայն ուժեղներն են հաղթում. Կամո Աթայան Այսօր, 16:08 Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Վահրամ Դումանյան Այսօր, 15:59 Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը Այսօր, 15:55 Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է կնքվել Այսօր, 15:46 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 14 վթար. 20 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ Այսօր, 15:39 Գյումրիում տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավելի օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց, այն վտանգավոր չէ Այսօր, 15:30 Դատախազության նախաձեռնությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են Այսօր, 15:21 ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը. Հայաստանի ժուռնալիստների միություն Այսօր, 15:12 Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ) Այսօր, 14:46 Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ. պարզաբանում Այսօր, 14:32 Կոտայքի ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է Այսօր, 14:13 Ազատ Գևորգյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում Այսօր, 13:57 Հայաստանի 90 գյուղում փոքր դաշտեր են կառուցվել. Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Վահրամ Դումանյանի հետ Այսօր, 13:44 ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները․ ՄԻՊ Թաթոյան Այսօր, 13:11 ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները Այսօր, 13:08 Արարատ Միրզոյանը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը Այսօր, 13:00 Բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական. պատգամավորը հանրությանը դիմադրության կոչ արեց Այսօր, 12:51 «Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը, ինձ լռեցնելը միայն մի ձև ունի». Արմինե Ադիբեկյանը կրկին ոստիկանություն էր հրավիրվել Այսօր, 12:45 Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Այսօր, 12:33 «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները Այսօր, 12:24 «Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է. Սեյրան Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 12:17 «Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:09 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել Այսօր, 12:03 Սիսիան Պօղոսեանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Այսօր, 11:57 Փաշինյանը պաշտպանության նախարարին արձակուրդ է տրամադրել. հունվարի 22-ին նա ամուսնանում է Այսօր, 11:52 Արմեն Գրիգորյանը ԵՄ խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը Այսօր, 11:49 Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Այսօր, 11:41 Ֆլայ Արնայի բաժնետերերը նշանակել են ընկերության տնօրենների խորհրդի անդամներ և նախագահ Այսօր, 11:32 Գեղամ, «գրազ» կգամ, չես քվեարկելու նրա համար, որովհետև դու դաշնակցական ես. ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն՝ ընդդիմադիր պատգամավորին Այսօր, 11:26 Հայկական նոր ատոմակայանի համար մասնագետներին կպատրաստեն Ռուսաստանում. Էդուարդ Մարտիրոսյան Այսօր, 11:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. 20-ամյա աղջիկը երրորդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել Այսօր, 11:13 Ընտրվելու դեպքում ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն կսառեցնի գործունեությունը կուսակցությունում Այսօր, 11:11 Դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան. Թաթոյան Այսօր, 11:07 Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Այսօր, 11:01 Հայաստանը դիտարկում է փոքր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք. մահվան դեպքեր չեն արձանագրվել Այսօր, 10:54 Արցախում ներպետական որոշ ճանապարհներ դժվարանցանելի են Այսօր, 10:49 Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Այսօր, 10:42 Ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք. Արթուր Խաչատրյանը շնորհավորեց կառավարության նիստերին չհետևող ՀՌՀ թեկնածուին Այսօր, 10:28 Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են (Տեսանյութ) Այսօր, 10:10 Երևանում և ևս չորս մարզում լույս չի լինի Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը Այսօր, 09:55 «Հրապարակ». Զորախումբն արդեն վերադարձել է Ղազախստանից, իսկ նիստի հետ կապված մինչ օրս պատասխան չեն ստացել Այսօր, 09:53 «Ժողովուրդ». ՔՊ պատգամավորները խորհրդրաանում խնջույք են կազմակերպել Այսօր, 09:52 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում Այսօր, 09:44 «Հրապարակ». Մի կողմից ընդդիմության հետ հանդիպելու առաջարկ են անում, մյուս կողմից՝ խոչընդոտում նրանց մասնակցությանը ցանկացած միջոցառման Այսօր, 09:39 «Ժողովուրդ». ՊԵԿ-ում պաշտոնանկությունների պատճառը ՔՊ անդամ դառնալու և պաշտոնը պահելու առաջարկն է եղել Այսօր, 09:35 «Հրապարակ». «Արմնյուզ» հեռուստաընկերությունը փետրվարից կվերսկսի աշխատանքը. սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել 20/01/2022 22:15 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի 20/01/2022 22:05 Թմրամիջոց իրացրած 50-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ (Տեսանյութ) 20/01/2022 21:55 Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 20/01/2022 21:46 Տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերակատարումը մեծանալու է․ Զախարովա 20/01/2022 21:35 ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է 47 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 5 դեպք 20/01/2022 21:25 Հափշտակել են կնոջ պայուսակը, ապա փողը վերցնելով՝ պայուսակը վերադարձրել են տիրոջը․ ոստիկանները հայտնաբերել են գողերին (Տեսանյութ) 20/01/2022 21:15 Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել․ նրա համար երաշխավորել են Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը 20/01/2022 21:05 Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել «Գազպրոմի» նախագահ Միլլերին 20/01/2022 20:55 Մոլդովան մարել է ռուսական գազի դիմաց կուտակված պարտքը 20/01/2022 20:45 Ղազաստանում անկարգություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային արտոնություններ կտրամադրվեն 20/01/2022 20:38 «Երևանի կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են բնականոն անկումներ և ծնունդներ»․ քաղաքապետարանն արձագանքել է կենդանիների անկման մասին լուրերին 20/01/2022 20:25 «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մի շարք համայնքներում արևային վահանակներ են տեղադրվել 20/01/2022 20:15 Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն է ներկայացվել դատարան, նրա ոտքն ամպուտացնելու վտանգ կա․ պաշտպան 20/01/2022 20:05 Մեր երկրում թույլ չենք տա այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք եղան Ղազախստանում․ Բելառուսի ՆԳ նախարար 20/01/2022 19:55 Նորագույն զենքերը երաշխավորում են Ռուսաստանի անվտանգությունը․ Շոյգու 20/01/2022 19:46 ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը 665 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է հանձնել Կենտրոնական զինվորական հոսպիտալին 20/01/2022 19:35 Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում. Ժաննա Անդրեասյան 20/01/2022 19:25 Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 20/01/2022 19:15 Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը 20/01/2022 19:05 Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են 20/01/2022 18:56 Ընդերքօգտագործող սուբյեկտները մոտ 71 միլիոն դրամի պարտավորություն ունեն․ Դատախազություն 20/01/2022 18:46 Անկարայում ցանկանում են, որ բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, ոչ թե երրորդ երկրում 20/01/2022 18:27 ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ 20/01/2022 18:15 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար 20/01/2022 18:05 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 20/01/2022 17:55 Խոշտանգումների դեպքերով քրեական գործերը կքննի պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմինը 20/01/2022 17:43 Որ դեպքում է «Հայաստան» խմբակցությունը «կողմ» ու «դեմ» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 20/01/2022 17:23 Փարաքարի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմել է վարչական դատարան՝ պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում 20/01/2022 17:15 Հաստատվել է Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը 20/01/2022 17:07 ԵՊՀ ռեկտորն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները 20/01/2022 16:52 Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից․ Առավոտ 20/01/2022 16:45 ԱԳՆ-ն քննարկում է Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության նպատակահարմարության հարցը. Խոսնակ 20/01/2022 16:35 Հակոբ Մովսեսի կարծիքով՝ մինչև այսօր պետություն չենք կառուցել. Վարդևանյանը հակադարձեց՝ նախկին նախագահները պետություն ձևավորել են, հիմա ունենք պետականության խնդիր 20/01/2022 16:25 «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին 20/01/2022 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք 20/01/2022 16:07 Մոսկվան չի մեկնաբանում Իրանին կործանիչներ գնելու համար վարկ տրամադրելու մասին լուրերը 20/01/2022 15:59 Կապահովվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը 20/01/2022 15:53 Ֆլայ Արնան հայտարարում է բաց դռների օր բորտուղեկցորդների ընդունելության համար 20/01/2022 15:46 Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը. ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը