18/03/2020 23:58
Ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները ապատեղեկատվություն են տարածվում հայկական խմբերում. ՊՆ խոսնակ
Ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվություն է տարածվում հայկական խմբերում, Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին», - նշել է նա։