18/03/2020 16:41
Հանկարծակի ստուգումներ՝ 5-րդ զորամիավորումում
Հանկարծակի ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմի համակարգված գործողությունները, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Զորամիավորման և ենթակա զորամասերի անձնակազմերը զբաղեցրել են ելման շրջանները, համաձայն մարտական հաշվարկների՝ դուրս են բերվել սպառազինությունը և ռազմական տեխնիկան, իրականացվել է երթ դեպի նախորոշված շրջաններ: