19/03/2020 14:53
Առաջարկվում է 85 միլիոն դրամով ավելացնել Երևանում թափառող կենդանիների վնասերծման ծրագրի ֆինանսավորումը
Նախատեսվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով իրականացնել մի շարք փոփոխություններ, ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Մասնավորապես, առաջարկվում է վերելակների հիմնանորագման ծրագիրն ավելացնել 5 միլիարդ դրամով՝ շուրջ 500 նոր վերելակների ձեռքբերման և տեղադրման համար, առաջարկվում է նաև 710 միլիոն 750 հազար դրամով ավելացնել կանաչ տարածքների ստեղծման և պահպանման ծրագիրը: Առաջարկվում է 85 միլիոն դրամով ավելացնել թափառող կենդանիների վնասերծման ծրագիրը, ինչպես նաև 137 միլիոն 702 հազար դրամ հատկացնել թատրոնների հիմնանորոգման ծրագրին», - հայտնեց փոխքաղաքապետը: