19/03/2020 12:20
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի կատարում 100 նոր ավտոբուսի խոստումը. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է 100 նոր ավտոբուս ձեռք բերելու քաղաքապետարանի խոստումը:
«Նախորդ նիտի ընթացքում ասվեց, որ մինչև փետրվարի վերջ գնումը պետք է հայտարարված լինի: Որքան հասկանում եմ՝ գնումը դեռ հայտարարված չէ: Ինչո՞ւ չի կատարվել այդ խոստումը», - հարց ուղղեց նա:
Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան հստակեցրեց, որ գնումների մրցույթը չի հրապարակվել՝ տեխնիկական պատճառներից ելնելով, բայց երեկ արդեն խոսել են տեխնիկական էքսպերտների հետ և արդեն հաջորդ շաբաթվա վերջ մրցույթը կհրապարակեն:
«Այն էքսպերտները, որ պետք է ժամանեին Հայաստան, շատ հայտնի պատճառներով չեն կարողացել գալ, և պրոցեսն իրականացնում ենք օնլայն տարբերակով», - իր հերթին հավելեց քաղաքապետ Հայկ Մարությանը: