20/03/2020 16:50
Ստուգայց՝ զինված ուժերի զորամասերում և զինվորական հոսպիտալներում
Մարտի 16-ից 20-ը ՀՀ Զինված ուժերի ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը:
Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ: