20/03/2020 15:31
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին՝ նշելով, որ նրանց գերատեսչությունների անձնակազմին ներկայացնելու կարիք չկա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ուժային կառույցների ղեկավարներից երկուսին՝ նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին:
Նա վերջիններիս շնորհավորել է նոր պաշտոններում նշանակվելու առթիվ՝ ավելացնելով, որ անհրաժեշտություն չի տեսնում երկու գերատեսչությունների աշխատակազմին ներկայացնել իրենց նոր ղեկավարներին, քանի որ արդեն իսկ ներկայացրել է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու ժամանակ:
Գործադիրի ղեկավարն իր այս որոշումը պատճառաբամնեց նաև երկրում առկա արտակարգ իրավիճակով՝ նկատելով, որ նման պայմաններում մեծ թվով մարդկանց մեկ վայրում հավաքելն այդքան էլ ճիշտ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: