21/03/2020 10:50
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Մարտի 21-ի ժամը 08:50-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ԱԻՆ-ից:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» հատվածում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: