23/03/2020 11:54
Արցախի ԿԸՀ-ն թեկնածուներից ինքաբացարկի դիմումներ չի ստացել. 14 թեկնածու կպայքարի նախագահի պաշտոնի համար
Մարտի 21-ի ժամը 18:00-ին լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:
Այսպիսով, ս.թ. մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ: