24/03/2020 13:08
Երևան համայնքը շարունակում է ստանալ գույք՝ որպես նվիրաբերություն, և այդ գործարքները դեռ մնում են անկառավարելի․ Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է համայնքի ավագանուն հավանություն տալ նվիրատվության ընդունմանն, այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը։
«Պրակտիկայում գործող արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները փորձում ենք կարգավորել իրավական նորմով, որպեսզի այլ հայեցողական մոտեցում դրան չցուցաբերվի», - ԱԺ-ում Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկորրդ ընթեցման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Պատգամավորը նաև նկատեց, որ չի ընդունել առաջարկը՝ երկու ամսով հետաձգել նախագիծը․
«Երևան համայնքը շարունակում է ստանալ գույք՝ որպես նվիրաբերություն, և այդ գործարքները դեռ մնում են անկառավարելի, երկու ամիս հետաձգելով՝ խիստ վտանգելու ենք ավագանու աշխատանքը», - ասաց Սամսնոյանը։
Փոխարենը ԼՀԿ-ն ընդունել է ԲՀկ առաջարկը՝ չհարապարակել սահմանապահ բնագավառաում այն նվիրատվությունները, որոնք պաշտապանական բնույթի են և գաղտնի։