24/03/2020 12:44
Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով», - ասված է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի տարածած հաղորդագրությունում: