24/03/2020 11:07
Կառավարությունն առաջարկում է երկարացնել ներմուծվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանված 14 հազար դրամ պետտուրքի ժամկետը
Խորհրդարանը քննարկում է երկարաձգել ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված 14 000 դրամի պետական տուրքը, որի համար ժամկետ էր սահմանված մինչև ապրիլի 1-ը։
«Հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանկահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են։ 2018 թվականի մեկ ամսվա ընթացքում ներմուծվում էր 19. 2 հազար տոննա, 2019 թվականի հուլիս դեկտեմբերի ընթացքում մեկ ամսվա ընթացում՝ 16.8 հազար տոննա», - ԱԺ-ում Պետական տուրքի և հարակից օրենսդրական փաթեթներում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Վերջինս ընդգծեց, որ հայկական ցեմենտի արտադրության ծավալը որոշակի անկում է ապրել, սակայն ներկայում գործում է երկու խոշոր ընկերություն, որոնցից մեկը ծավալների աճ է գրանցվել։
«Նախագիծն առաջարկում է, որ այս պաշտպանական միջոցի ժամկետը երկարացվի մինչև դեկտեմբերի 31-ը», - ասաց փոխնախարարը։