25/03/2020 14:21
Եթե Էդմոն Մարուքյանը քաղաքացիների կողմից արժանացել է «ձեռառնոցիի», միգուցե ամպագոռգոռ կամ դեմագոգիկ արտահայտություններից առաջ մտածի. Ալեն Սիմոնյան
Եթե Էդմոն Մարուքյանը քաղաքացիների կողմից արժանացել է «ձեռառնոցիի», միգուցե ամպագոռգոռ կամ դեմագոգիկ արտահայտություններից առաջ մտածի, որ նման արտահայտությունները կարող են նման արձագանք ունենալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով իշխանության գործողությունների հասցեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գնահատականներին՝ Սիմոնյանը նկատեց.
«Դե, երբ մարդկանց առանձնացնում էինք Ծաղկաձորում, ասում էր՝ ոնց կարելի ա նման բան անել: Կողքից խորհուրդներ տալը շատ հեշտ է: ինձ հետաքրքրիր չէ՝ ինչ է խոսում իմ ընդդիմախոսը: Միշտ կողքից ամեն մեկը կարող է ինչ-որ բան ասել: Մենք, որևէ մեկի կաշին քերթելով, բյուջե չենք լցնում, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում, ուղղակի մարդիկ դուրս են գալիս ստվերից: Նա, ով հարկեր վճարելը համարում է կաշի քերթել, լավ չի պատկերացնում հարկեր վճարելու պարտականությունը», - ասաց ԱԺ փոխնախագահը: