«Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին

27/03/2020 18:19

«Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին


Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել արցախցիներին, որում նշված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Իմ քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար:

Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձևափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու և հասարակական հարաբերությունների մասին:

Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան և այլն: Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարևորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու և քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը:

Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերներն, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը:

Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահվան պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք:

Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել և մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը:

Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական և ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին և կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ և տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն և ազգային պետություն:

Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր,

Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն:

Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային և քրիստոնեական բարձր արժեքների վրա:

Սիրելի՛ արցախցիներ,

Երբևէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին և թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:

Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են:

Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձևավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան և
անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը:

Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, և որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ և պահապան լինի Արցախին և մեր ողջ ժողովրդին»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:09 Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը. ՀՅԴ Այսօր, 15:00 ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա. Բաբկեն Թունյան Այսօր, 14:54 «Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք Այսօր, 14:42 Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:34 Կորոնավիրուսի պատվաստանյութի 1-ին չափաբաժնի մատակարարումը Հայաստան նախատեսվում է 2021-ին. բանակցություններ են տարվում. ԱՆ Այսօր, 14:21 Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի նկատմամբ Այսօր, 14:20 Բախում՝ Արարատ քաղաքի երկաթուղային գծանցումում. Ճշտվում է վնասի չափը Այսօր, 14:14 Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը. Արթուր Ղազինյան Այսօր, 14:06 Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է Ան -26-ի կործանման հավանական պատճառը Այսօր, 14:00 Հայտնաբերվել են Խարկովի մերձակայքում վթարված Ան -26 սև արկղերը Այսօր, 13:51 Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել Այսօր, 13:42 Զելենսկին սուգ է հայտարարել Ուկրաինայում Ան -26-ի կործանման պատճառով Այսօր, 13:36 Փաշինյանին պետք էին դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները. Էլինար Վարդանյան Այսօր, 13:28 Առանց մեկնաբանության` դուք որոշեք, թե ով է համայնքը. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ (Տեսանյութ) Այսօր, 13:15 Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ Այսօր, 13:06 Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ Այսօր, 13:04 Հոկտեմբերի 1-ից ջրամատակարարումը կդառնա գրաֆիկով Այսօր, 12:52 ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ Այսօր, 12:41 Նախկին ակտիվիստները ջինսերը հանել, կոստյում են հագել, դարձել «Անասնաֆերմայի» հերոսները. Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Այսօր, 12:30 Չուգուևոյում Ան -26 օդանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի Այսօր, 12:19 Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը Այսօր, 12:07 Նախատեսված ժամկետից ավելի ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ խոսնակ Այսօր, 11:53 Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում Այսօր, 11:37 Կա՛մ հանրապետականներ, կա՛մ դեմոկրատներ. Սպիտակ տան համար մրցավազքում երրորդ տարբերակ չկա Այսօր, 11:24 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 296 նոր դեպք Այսօր, 11:13 Արցախում այսօր կորոնավիրուսով վարակման ամենաբարձր թիվն է արձանագրվել. 17 նոր դեպք Այսօր, 11:01 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 429 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով Այսօր, 10:54 Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը Այսօր, 10:47 Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 32 միլիոնը Այսօր, 10:36 Իսպանիայում գործարանի տարածքը ողողվել է գինով (Տեսանյութ) Այսօր, 10:35 Ժամանակին պետք է հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:27 Ահաբեկչություն՝ Փարիզում. բերման է ենթարկվել ևս հինգ կասկածյալ Այսօր, 10:17 Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն ահազանգի հիման վրա չհայտարարված այց են ունեցել քրեակատարողական վարչություն Այսօր, 10:05 Ալավերդիում քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. Աղազարյանի առաջարկն է Այսօր, 09:46 «Հրապարակ». Փաշինյանը պատգամավորներին հասկացրել է՝ եթե շարունակեն անհնազանդությունները, կգնա արտահերթ ընտրությունների Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Բնակարանային շուկայում նվազել են ինչպես գործարքները, այնպես էլ գները Այսօր, 09:42 «Հրապարակ». Ինչն է եղել Նորայր Դավիդյանի մահվան պատճառը. առավել ծանր է տարել իր դեմ իրավական գործընթացը Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ՍԴ-ում ճգնաժամը նոր է սկսում Այսօր, 09:37 «Հրապարակ». Իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան Այսօր, 09:34 «Ժողովուրդ». Վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տևել է 1.5 ժամ Այսօր, 09:31 «Հրապարակ». Բոլոր ժամանակների իշխանությունների հրահանգները կատարող դատավորը որոշել է կալանավորել Գագիկ Ծառուկյանին 25/09/2020 23:56 Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան 25/09/2020 23:44 2010 թվականին Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց Նիկոլ Փաշինյանին ազատազրկման. Կեցցե՛ մացոների Հայաստանը, ափսոս էր հեղափոխությունը. Զոհրաբյան 25/09/2020 23:34 Դու այլևս ոչինչ չես կարող, Նիկոլ. Արմեն Աշոտյան 25/09/2020 23:12 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 25/09/2020 22:41 Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց 25/09/2020 21:18 Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում 25/09/2020 19:38 Նավալնին իր կյանքը փրկելու համար շնորհակալություն է հայտնել Օմսկի օդաչուներին և բժիշկներին 25/09/2020 19:22 Հայաստան մուտքի կանոնները՝ օտար լեզուներով. «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա»-ն պահանջում է միասնական տեղեկատվություն 25/09/2020 19:20 Փարիզում Charlie Hebdo նախկին շենքի մոտ վիրավորել են երեք մարդու 25/09/2020 19:13 Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել 25/09/2020 19:11 Սերբիայում վթարի է ենթարկվել ռազմաօդային ուժերի ՄիԳ -21-ը 25/09/2020 18:47 Ոչինչ չեմ ասել, հիմա էլ չեմ ասում. Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու ինքնաառաջադրման մասին (Տեսանյութ) 25/09/2020 18:20 Անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չի ընտրվել 25/09/2020 18:16 Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանին հարվածեն, Նիկոլ Փաշինյանը գնում ձի է քշում. Գևորգ Պետրոսյան 25/09/2020 18:00 Դատարանը հետաձգեց Արսեն Բաբայանի, Լիլիթ Գալստյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած բողոքի քննությունը (Տեսանյութ) 25/09/2020 17:54 Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր 25/09/2020 17:48 Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը 25/09/2020 17:40 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 108 մարդ է մահացել 25/09/2020 17:22 ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը 25/09/2020 17:04 Մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ. Հայկ Մարության 25/09/2020 16:59 Երկրի ղեկավարը սեփական շուրթերով բացահայտ հաստատում է՝ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի. Հայկ Մարտիրոսյան 25/09/2020 16:38 Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում «կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ. Մարուքյան 25/09/2020 16:33 Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ. ՀՀ ԱԳՆ 25/09/2020 16:22 Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել 25/09/2020 16:09 Հռոմում հասարակական տրանսպորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անում 25/09/2020 15:56 Թաքցվել է 119 910 227 դրամի շրջանառությունը, և չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ. Ոստիկանության բացահայտումը 25/09/2020 15:47 «ՀԱՅ ՖԵՍՏԸ գալիս է ձեր տուն». տարբեր թաղամասերում ապրող երևանաբնակներն այս տարի կարող են սեփական պատշգամբից հետևել ներկայացումների ընթացքին 25/09/2020 15:34 Նորվեգիայի թագավորը հոսպիտալացվել է 25/09/2020 15:22 Փաշինյանը, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից բացահայտվող տեղեկություններն իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն. Աշոտյան 25/09/2020 15:07 Տնտեսական անկումը շարունակվում է, իսկ իշխանությունը թիրախավորել է 2050 թվականը. Թադևոս Ավետիսյան 25/09/2020 15:00 Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտի ծախսն՝ անկախ հեռավորությունից. ԿԳՄՍ նախարարությունը կարգի փոփոխության նախագիծ է ներկայացրել 25/09/2020 14:43 Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյան (Տեսանյութ) 25/09/2020 14:35 Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ) 25/09/2020 14:25 ՀՀ ոստիկանության ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել. ԱԱԾ 25/09/2020 14:12 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 25/09/2020 14:00 Լուիսվիլում բերման է ենթարկվել ավելի քան 20 ցուցարար 25/09/2020 13:55 Որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել. Գայանե Աբրահամյանը՝ մանդատը վայր դնելու մասին 25/09/2020 13:50 Թող իմքայլականները բարի լինեն, համայնքներում շփվեն մարդկանց հետ. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 25/09/2020 13:46 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 32 միլիոնը 25/09/2020 13:39 Բենզատարի պայթյուն` Նիգերիայում. զոհվել է 28 մարդ 25/09/2020 13:33 Դատարանը քննելու է երեք կուսակցությունների բողոքը իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ 25/09/2020 13:26 Աշտարակում ավտոմեքենաներ են այրվում. ԱԻՆ 25/09/2020 13:20 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 260 նոր դեպք 25/09/2020 13:13 ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք կա. Վահե Գրիգորյան 25/09/2020 13:08 Գավառի և Մարտունու ոստիկանապետերն են ծեծվել. հարուցվել է քրեական գործ 25/09/2020 13:02 ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ 25/09/2020 12:57 Հրայր Թովմասյանի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության հարցում այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն 25/09/2020 12:47 Ադրբեջանը պատերազմ է հրահրում ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ. Աղասի Ենոքյան 25/09/2020 12:41 Ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան 25/09/2020 12:35 «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը 25/09/2020 12:32 ԲՀԿ շարքերում որևէ խուճապ չկա. Իվետա Տոնոյան (Տեսանյութ) 25/09/2020 12:26 Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք 25/09/2020 12:19 Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է 25/09/2020 12:12 Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան (Տեսանյութ) 25/09/2020 12:07 Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյանը՝ Թուրքիայից և Ադրբեջանից եկող ազդակների մասին 25/09/2020 12:00 Պարզվեց՝ այնքան էլ «բարի» չեմ. Իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով 25/09/2020 11:54 Ընտանիքիս ամեն ինչի պատրաստել եմ, չեմ վախենում կալանավորվելուց. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 25/09/2020 11:49 Հանրահավաքից շատ մի վախեցեք. Գևորգ Պետրոսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը