Ապատեղեկատվության միջոցով փորձ է արվում ստվերել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Ազգային կինոկենտրոնի գործունեությունը. 59 կինոգործիչների նամակը ԱԺ-ին ու Կառավարությանը

27/03/2020 15:43

Ապատեղեկատվության միջոցով փորձ է արվում ստվերել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Ազգային կինոկենտրոնի գործունեությունը. 59 կինոգործիչների նամակը ԱԺ-ին ու Կառավարությանը


Հայաստանի մի շարք կինոգործիչներ բաց նամակով դիմել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին և ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ լինելով կինոոլորտը միավորող և կինոգործիչների շահերը պաշտպանող ամենամեծ հայաստանյան հասարակական կազմակերպությունը, ունենալով 187 անդամ՝ մարդիկ, որոնք ստեղծել և ստեղծում են հայկական կինոն, մտահոգված է վերջին շրջանում որոշ նեղ շրջանակի կողմից խմբային և անձնական շահերով պայմանավորված այն ոչ առողջ դրսևորումներով, որոնք արհեստականորեն ստեղծվում են հայկական կինոյի ու կինոոլորտի շուրջ և որոնք սոցիալական ցանցերի գործադրմամբ թյուրըմբռնումներ կարող են ստեղծել ինչպես հանրության տարբեր շրջանակների, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը օրերս հրավիրել էր վարչության ընդլայնված նիստ, որին վարչության անդամներից բացի հրավիրված էին նաև կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոսցենարիստների, կինոնկարիչների, կինոգետների և կինոլրագրողների պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահները, ոչ միության անդամ կինոգործիչներ՝ կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, պրոդյուսերներ, կինոգետներ, երիտասարդ ստեղծագործողներ, ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:

Շուրջ չորս ժամ քննարկելով կինոոլորտին առնչվող բազմաշերտ խնդիրներ, մենք արձանագրում ենք, որ ապատեղեկատվության, կեղծ լուրերի, զրպարտանքի տարածման, սոցիալական ցանցերով ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյախոսության միջոցով թիրախավորելով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի գործունեությունը, փորձ է արվում ստվերել այն հսկայածավալ աշխատանքը, որը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոկենտրոնի, ոլորտի զարգացմամբ շահագրգիռ բոլոր առողջ ուժերի ներգրավմամբ իրականացվել է վերջին 2,5 տարիների ընթացքում, մասնավորապես Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո:

Միաժամանակ փորձ է արվում հանրության ու պատկան մարմինների ուշադրությունը շեղել նախկինում Ազգային կինոկենտրոնում տեղ գտած մի շարք կոռուպցիոն դրսևորումների բացահայտումից, որոնց մասին տարբեր ժամանակներում բարձրաձայնել են բազմաթիվ կինոգործիչներ, և որոնց բացահայտման արդյունքում բազմաթիվ խմբային շահեր սպասարկողներ ու նրանց հովանավորողներ հնարավոր է ունենան լրջագույն խնդիրներ:

Նկատի առնելով, որ թիրախավորման հիմնական նշանակետ է ընտրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի՝ վերջինիս այդ պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից, կառույցում ձեռնարկվեց և իրականացվեց հսկայական աշխատանք, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության հեղափոխական փոփոխությունների շրջանը, երկրում իրականացվեցին կառուցվածքային ու համակարգային բարդ փոփոխություններ, որոնք, ցանկացած պարագայում, առաջ են բերում որոշակի դժվարություններ:

Եվ, այնուամենայնիվ, անցած 2 տարի 8 ամիսների ընթացքում Ազգային կինոկենտրոնը կարողացավ ընթանալ արմատական ու համակարգային լրջագույն դրական փոփոխությունների ճանապարհով՝ ստեղծելով զարգացման կայուն նախադրյալներ:

Ընդամենն անդրադառնալով Ազգային կինոկենտրոնի գործունեության մի քանի դրսևորումների միայն, նշում ենք, որ.

Ա. Այս ընթացքում հիմնովին փոխվել է Ազգային կինոկենտրոնի գործառույթը և այն նախկին կինոարտադրող ու միաժամանակ կինոոլորտի պետական ֆիանանսական աջակցությունը կառավարող կառույցից, որում առկա էր ակնհայտ շահերի բախում, վերածվել է բացառապես պետական ֆիանանսական աջակցությունը կառավարող, հայկական կինոմշակութային ժառանգությունը պահպանող ու հանրայնացնող, կինոյի զարգացման նախադրյալներ ստեղծող կառույցի, որով էլ պայմանավորված են մի շարք կառուցվածքային ու համակարգային փոփոխություններ:

Բ. Կառույցի նախաձեռնությամբ՝ կինոոլորտի տարբեր կողմերի ներգրավմամբ առաջին անգամ ստեղծվել է կինոնախագծերի մրցույթների կանոնակարգ, որն անընդհատ կատարելագործվել է կիրառության ընթացքում: Հենց այդ կանոնակարգված, բաց ու թափանցիկ գործելաոճի, արված փոփոխությունների վստահության արդյունքում է, որ արդեն 2019 թվականի բյուջեից ֆինանսավորվելու նպատակով ներկայացվել է մոտ 120-հայտ և պետական աջակցություն է ստացել 40-ից ավելի նախագիծ, որը կրկնակի անգամ ավելին է դրան նախորդած 2 տարիների համեմատ: Ավելին է ոչ միայն թվային համադրությամբ, այլև դեբյուտային ֆիլմերի տոկոսային աճով: Այս մոտեցման արդյունքում վերացվել են նաև հայտերի կամայական զտումները կինոկենտրոնի տարատեսակ խմբագիրների, բաժինների, գեղխորհուրդների կողմից, թափառող ֆիլմերի հետ կապված անհասկանալի մոտեցումները, բյուջեից-բյուջե փոխանցվող նախագծերը, ֆինանսական խառնաշփոթները և այլն: 

Գ. 2018 թվականից սկսած, առաջին անգամ պետական աջակցության զգալի չափաբաժին է հատկացվել դեբյուտային ֆիլմերին, որն այս ընթացքում փաստացի կազմել է պետական աջակցության ավելի, քան 40 տոկոսը, որը կինոյի զարգացման կարևոր նախապայմաններից է:

Դ. Ստեղծվել է մրցութային հայտերի, պետական աջակցության բոլոր ընթացակարգերի կանոնակարգված, բաց և թափանցիկ դաշտ, որի արդյունքում բացառվել են տարիներ շարունակ առկա կոռուպցիոն մոտեցումները, որի հետևանքում գործունեության դաշտից զրկվել են մի շարք անձինք, որոնց մասին, ինչպես արդեն նշել ենք, նախկինում ամենատարբեր առիթներով բարձրաձայնել են բազմաթիվ կինոգործիչներ:

Ե. Մեծածավալ աշխատանք է իրականացվել հեղինակային իրավունքի ոլորտում, որը տարիներ շարունակ եղել է բարձիթողի վիճակում և որի հետևանքում իրական կինոստեղծողների ու նրանց ժառանգների փոխարեն շահել են առանձին անձինք:

Զ. Իրավական դաշտ են բերվել հայկական կինոժառանգության հետ կապված բազմաթիվ անլուծելի թվացող խնդիրներ:

Է. Հայկական կինոյի հանրայնացման ու տարածման նախկինում ձախողված փորձերի փոխարեն լավագույնս իրականություն է դարձել միջազգային հարթակներում հայկական կինոյի ներկայացվածության խնդիրը: Դրա վառ վկայությունն են 2019 թ. փետրվարին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ներկայացված և մեծ միջազգային արձագանք ստացած «Կինոյի տաճար» ծրագիրը, Վաշինգտոնում բացված հայկական ֆիլմերի փառատոնը, Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում առաջին անգամ բացված հայկական տաղավարը և այլն, որին մասնակցել է 20 հայ ռեժիսոր, 15 պրոդյուսեր և ներկայացվել է 50 հայկական կինոնախագիծ։

Ը. Իրականություն է դարձել միջազգային հեղինակավոր կառույցների ու Հայաստանի Ազգային կինոկենտրոնի փոխկապակցված աշխատանքը՝ հիմնված խորհրդատվության, փորձի ձեռքբերման վրա:

Թ. Կայացել են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են համախմբելու պրոֆեսիոնալ կինոգործիչներին, զարգացնելու կինոոլոտը:

Ժ. Խրախուսվել են երիտասարդ ստեղծագործողներ, որոնք հնարավորություն են ունեցել զբաղվել իրենց աշխատանքների առաջխաղացմամբ ու զարգացմամբ:

Ի. Ազգային կինոկենտրոնի որդեգրած նոր մոտեցումները հանգեցրել են նրան, որ պետական ֆինանսական միջոցների բաց, թափանցիկ ու կանոնակարգված կառավարման արդյունքում վերացել է մի շարք կինոգործիչների մենաշնորհը, պետական աջակցության կարելիություններից օգտվել են բազմաթիվ նոր, երիտասարդ ստեղծագործողներ, կինոարտադրող ընկերություններ՝համապատասխան իրենց կողմից իրագործված գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի:

Լ. Ձեռնարկված փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ժամանակի ընթացքում կինոոլորտում առաջանան պրոֆեսիոնալ կինոարտադրող ընկերություններ, կինոոլորտը սպասարկող պրոֆեսիոնալ իրավաբանական, պրոդյուսինգային ծառայություններ ու կենտրոններ:

Միաժամանակ արձանագրելով, որ՝

Ա. Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված կինոնախագծերի մրցույթների կանոնակարգը նոր, էական ու շարունակական փոփոխությունների կարիք ունի, քանի որ մեծ կարևորություն է ներկայացնում պետական ֆինանսական աջակցության բաշխման, հայտերի քննարկման և գնահատման համակարգերի անընդհատ կատարելագործման տեսակետից:

Բ. Ազգային կինոկենտրոնի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև կինոոլորտում սպասվող համակարգային փոփոխությունները, պայմանավորված նաև Կինոյի մասին երկար սպասված օրենքի ընդունումով, առաջ է բերում ոլորտում ներգրավված առողջ ուժերի համախումբ աշխատանք՝ ուղղված բոլոր խնդիրների քայլ առ քայլ լուծմանը,

Հայտարարում ենք, որ՝

Ա. Աջակցում ենք Հայաստանի կառավարության՝ ոլորտի կարգավորմանն ուղղված բաց ու թափանցիկ գործունեությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ որպես ոլորտի համակարգողի, ձեռնարկած քայլերին՝ ուղղված թափանցիկ, մասնակցային, հանդուրժողության մթնոլորտում խնդիրների քննարկմանն ու ոլորտի ազատականացմանն ու անկախությանը:

Բ. Աջակցում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարի պաշտոնում մեր գործընկերոջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի կողմից ձեռնարկված և ձեռնարկվելիք բոլոր այն գործողություններին, որոնք կոչված են լավագույնս և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով կանոնակարգելու կինոոլորտը, նպաստելու ազգային կինոյի զարգացման ու հանրայնացման ժամանակակից մոդելների կիրառմանը, կոռուպցիոն համակարգերի՝ իրավական կարգավորումներով այլևս բացառմանը, կառույցի անկախությանն ու թափանցիկությանը:

Գ. Աջակցելու ենք բոլոր այն ձեռնարկումներին, որոնք կոչված են բացահայտելու նախկինում Ազգային կինոկենտրոնում և կինոոլորտում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները:

Դ. Գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի զրպարտություններով, հայհոյախոսությամբ ու վիրավորանքներով, ատելության խոսքով առաջնորդվող անձինք ստանան իրավական համապատասխան գնահատական:

Հայաստանի իշխանություններին, մասնավորապես Հայաստանի դատական իշխանությանն ու իրավապահ համակարգին կոչ ենք անում ամենայն հետևողականությամբ զբաղվել բոլոր այն գործերով, որոնք կապ ունեն իրավական մութ գործընթացների հետ, որոնց մասին բարձրաձայնել են թե բազմաթիվ կինոգործիչներ, թե Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի կողմից իրազեկվել են պատկան մարմինները:

ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնամուխ լինել Կինոյի մասին օրենքի ընդունմանը, արհեստական խոչընդոտների պատճառով չհետաձգել ոլորտի համար այդ կարևորագույն օրենքը:

Հայաստանի կառավարությանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կոչ ենք անում հնարավորինս արագ ավարտել կինոոլորտի համակարգային և կառուցվածքային փոփոխությունները:

Օգտվելով համաճարակային իրավիճակով թելադրված արտակարգ դրության պայմաններից, որն արգելում է հավաքները, մի խումբ անձինք և նրանց հովանավորները շարունակում են իրենց ոչ առողջ գործողություններով խոչընդոտել այն գործընթացներին, որոնք իրականացվում են հայկական կինոյի զարգացման նկատառումներով և բացառապես ուղղված են կինոմթնոլորտի առողջացմանը, կինոոլորտում թափանցիկ գործունեության իրականացմանը, միաժամանակ խոչընդոտելով Ազգային կինոկենտրոնի բնականոն գործունեությունը:

Ցավալի է, որ այդ գործողությունները հավանության են արժանանում քաղաքական որոշ ուժերի, իշխանության և իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների կողմից, ոմանց համար դառնում են ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն:

Մենք ոչ միայն պատրաստ ենք ամբողջ ուժերով համագործակցել կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների, ոլորտում ներգրավված բոլոր կողմերի առողջ ուժերի հետ, այլև հայտարարում ենք, որ արտակարգ դրության չեղարկումից հետո հանդես ենք գալու հրապարակային լայն գործունեությամբ՝ իրերը կոչելով իրենց անուններով:

Երկար ժամանակ լռելով, զբաղվելով բացառապես գործով, ներգրավված լինելով բոլոր առողջ և համակարգաստեղծ գործընթացներում, որոնք կոչված են կինոոլորտի առողջացմանը, որոշ շրջանակներ այդ կեցվածքը շփոթել են թուլության, ամենաթողություն հանդուրժելու, ոլորտի շահերը պաշտպանելու մեր կարողության, նպատակադրվածության ու պատրաստակամության բացակայության հետ և շարունակում են զրպարտչական, խառնակչային ու հայհոյախառն գործողություններ, ատելության խոսքի տարածում:

Վստահաբար ասում ենք, որ թույլ չենք տալու»,-նշված է նամակի մեջ:

Բաց նամակի տակ ստորագրած կինոգործիչներն են.

Հարություն Խաչատրյան. կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ, Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ:

ԱրթուրԲախտամյան. ռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, Ազգային կինոակադեմիայի անդամ

Էդգար Բաղդասարյան. կինոռեժիսոր, սցենարիստ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Միքայել Դովլաթյան. կինոռեժիսոր, դերասան, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոռեժիսորների գիլդիայի նախագահ

Անետա Երզնկյան. կինոքննադատ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Ռուբեն Երզինկյան. կինոռեժիսոր, ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արտյոմ Երկանյան. հեռուստահաղորդավար, մեկնաբան, լրագրող, Ազգային կինոակադեմիայի անդամ

Սուրեն Թադևոսյան. կինոօպերատոր

Գայանե Մարտիրոսյան՝ (որոշակի վերապահումներով). ռեժիսոր, անիմատոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Դավիթ Մուրադյան. կինոգետ, ԵԹԿՊ պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արամ Շահբազյան. կինոռեժիսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Վրեժ Պետրոսյան. կինոօպերատոր, կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Միքայել Պողոսյան. դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Դավիթ Սաֆարյան. ռեժիսոր, սցենարիստ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Վահագն Տեր-Հակոբյան. կինոօպերատոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոօպերատորների գիլդիայի նախագահ

Գոռ Ա. Վարդանյան. կինոպրոդյուսեր

Վիգեն Ստեփանյան. դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, Ազգային կինոակադեմիայի անդամ,
Կինոդերասանների գիլդիայի նախագահ

Լևոն Գալստյան. սցենարիստ, Կինոսցենարիստների գիլդիայի նախագահ

Սուսաննա Հարությունյան. կինոգետ, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի նախագահ

Անի Որսկանյան. կինոպրոդյուսեր, Կինոպրոդյուսերների գիլդիայի անդամ

Կարինե Սիմոնյան. կինոպրոդյուսեր, Կինոպրոդյուսերների գիլդիայի անդամ

Ինա Սահակյան. կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր

Գոհար Իգիթյան. կինոպրոդյուսեր

Արման Նշանյան. կինոպրոդյուսեր

Ինեսսա Մկրտչյան. կինոպրոդյուսեր

Արմեն Հայրապետյան. կինոպրոդյուսեր

Հրանտ Հակոբյան. կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ

Հրանտ Մովսիսյան. կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ

Հրանտ Վարդանյան. կինոռեժիսոր, «Արև» ֆիլմ ստուդիայի հիմնադիր

Արշո Հարությունյան. կինոռեժիսոր

Ստեփան Մարտիրոսյան. կինոռեժիսոր

Թամարա Ստեփանյան. կինոռեժիսոր

Նաիրա Մուրադյան. ռեժիսոր, անիմատոր, նկարիչ

Արմինե Հարությունյան. ռեժիսոր, անիմատոր

Սամվել Թադևոսյան. կինոռեժիսոր

Հայկ Կբեյան. կինոռեժիսոր

Մանե Բաղդասարյան. կինոռեժիսոր

Ալեքսանդր Բաղդասարյան. կինոռեժիսոր

Արթուր Սահակյան. կինոռեժիսոր

Էդուարդ Համբարձումյան. կինոռեժիսոր, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արեն Մալաքյան. կինոռեժիսոր

Գուժ Թադևոսյան. կինոռեժիսոր

Հայկ Օրդյան. կինոռեժիսոր

Լիանա Սմբատյան. կինոռեժիսոր, պրոդյուսեր

Յուրի Բաբախանյան. կինոօպերատոր

Քրիստ Մանարյան. սցենարիստ, դրամատուրգ

Րաֆֆի Մովսիսյան. կինոգետ

Քնարիկ Միրզոյան. կինոսցենարիստ, Կինոսցենարիստների գիլդիայի անդամ

Սոնա Կարապողոսյան. կինոգետ, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Ռուզաննա Ավետիսյան. կինոգետ

Ռոբերտ Մաթոսյան. կինոգետ, Ազգային կինոակադեմիայի անդամ

Արայիկ Մանուկյան. ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական

Սիրանույշ Գալստյան. կինոգետ, արվեստագիտության թեկնածու, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Արծվի Բախչինյան. կինոգետ, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ազգային կինոակադեմիայի, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի անդամ

Արթուր Սարգսյան. սցենարիստ, ռեժիսոր

Անահիտ Կեսայան. հնչյունային ռեժիսոր

Լարիսա Ստեփանյան. կինոինժեներ

Գոհար Համալբաշյան. մոնտաժի ռեժիսոր


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/05/2020 19:22 Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 28/05/2020 19:18 Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 28/05/2020 18:35 316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր․ Թորոսյան (Տեսանյութ) 28/05/2020 18:24 Ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն․ Ոստիկանապետ (Տեսանյութ) 28/05/2020 18:11 Կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Երևանն է․ իրավիճակն ավելի քան լուրջ է․ Փաշինյան (Տեսանյութ) 28/05/2020 17:54 Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ 28/05/2020 17:03 Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Վարդաշեն» և պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում. Հայտարարություն 28/05/2020 16:43 Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել 28/05/2020 16:27 Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ 28/05/2020 16:22 Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում 28/05/2020 16:19 Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան 28/05/2020 16:10 Պետքարտուղարությունում մտադիր են շարունակել Իրանի «դիվանագիտական մեկուսացումը» 28/05/2020 16:00 Օպերային թատրոնը Հանրապետության տոնին նվիրված առցանց համերգ է պատրաստել 28/05/2020 15:55 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին 28/05/2020 15:51 Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 22 382-ի 28/05/2020 15:44 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ 28/05/2020 15:38 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 353 դեպք 28/05/2020 15:30 Խոշոր հրդեհ՝ «Պապա-ֆուդ» պանդոկում․ տուժածներ չկան 28/05/2020 15:24 ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության դեպքերը գերազանցել են 100 հազարը 28/05/2020 15:19 Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է աձանագրվել 28/05/2020 15:13 Ստամբուլի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը անհայտ անձի կողմից պոկվել և գետնին է նետվել. Կարո Փայլան 28/05/2020 15:09 Առաջին Հանրապետությունը հայկական պետական մտածողության սկիզբ դրեց. Վիտալի Բալասանյան 28/05/2020 15:01 Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները 28/05/2020 14:55 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են այլ հիմնարկ. առկա է կորոնավիրուսի վտանգ («Փաստինֆո») 28/05/2020 14:50 Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը. Արցախի ԱԺ նախագահ 28/05/2020 14:41 Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը. Արարատ Միրզոյան 28/05/2020 14:32 Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը. Արման Թաթոյան 28/05/2020 14:23 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ 28/05/2020 14:16 Նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես տանը բուժել կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը 28/05/2020 14:07 Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա 28/05/2020 14:01 Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր հայրենիքով, ամուր պետականությամբ. ՀՀ ՍԴ նախագահի շնորհավորական ուղերձը 28/05/2020 13:53 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 28/05/2020 13:47 Մայիսի 28-ը պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշն է. ՀՀ ԱԳՆ 28/05/2020 13:39 Արցախում գրանցվել է կորանավիրուսի առողջացման 11 նոր դեպք 28/05/2020 13:30 Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը 28/05/2020 13:17 Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (Տեսանյութ) 28/05/2020 13:09 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում (Տեսանյութ) 28/05/2020 13:00 Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ 28/05/2020 12:50 Վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին 28/05/2020 12:39 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ 28/05/2020 12:21 Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան 28/05/2020 12:08 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում 28/05/2020 12:00 Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 355 հազարը 28/05/2020 11:48 Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 3 դեպք 28/05/2020 11:31 Արցախում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 38 28/05/2020 11:23 Իրանում 12 տարում առաջին անգամ փոխարինվել է խորհրդարանի ղեկավարը 28/05/2020 11:16 Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա․ Վլադիմիր Գասպարյան 28/05/2020 11:08 Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ 28/05/2020 11:00 Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները 28/05/2020 10:54 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահերի թիվը՝ 157 28/05/2020 10:48 Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով 28/05/2020 10:44 Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հյուսիսային Կորեայում 28/05/2020 10:35 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգ է եղել 28/05/2020 10:26 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 դեպք 28/05/2020 10:18 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է, բայց ոչ բոլորն են ներկայացրել 28/05/2020 10:15 «Փաստ». «Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք. Կարևորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը» 28/05/2020 10:09 «Ժողովուրդ». Գավառում հիվանդանոցը ջարդուփշուր անելու և վիրավորների պարանոցները կտրելու գործը, կարելի է ասել, մտել է փակուղի 28/05/2020 10:04 «Փաստ». Վարչապետը ձեռնամուխ է եղել իր «սրտի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը 28/05/2020 10:02 «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը բաձրաձայնել է, որ ցանկանում է ԿԳՄՍՆ փոխնախարար նշանակվել 28/05/2020 09:55 Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով արհեստական շնչառության սարքին միացված է 18 պացիենտ 28/05/2020 09:48 Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է. Սերժ Սարգսյանի ուղերձը 28/05/2020 09:40 Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ. Նիկոլ Փաշինյան 27/05/2020 22:19 Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ (24TV) 27/05/2020 19:38 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 հազարը 27/05/2020 19:36 Միայն այսօր մենք ունենք 12 մահ, իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում. Մինասյանն արձագանքել է Փաշինյանին 27/05/2020 19:10 Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 180 ցուցարարի 27/05/2020 18:53 Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն 27/05/2020 18:43 Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 7,5 հազարը 27/05/2020 18:24 Վերջին օրերի իրադարձությունների արդյունքում բոլոր կոռուպցիոներները կսսկվեն․ Փաշինյան (Տեսանյութ) 27/05/2020 18:19 Չգիտեմ՝ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ում լոբբինգն է արել և ինչ ատկատների դիմաց, բայց կոչ եմ անում, իրենց արշինով մեզ չչափել. Գորգիսյան (Տեսանյութ) 27/05/2020 18:05 Հունիսից զբոսաշրջիկներին կթույլատրեն այցելել Կոլիզեում 27/05/2020 17:46 Էդվարդ Նալբանդյանը մայիսի 29-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԱԺ ապիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 27/05/2020 17:35 Մեր քաղաքական թիմում Տիգրան Ավինյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելու քննարկում չունենք․ Ալեն Սիմոնյան 27/05/2020 17:32 Չի բացառվում, որ որևիցե պատգամավոր իր մանդատը դնի ինչ-ինչ պատճառով, նաև՝ այլ պաշտոնի անցնելու համար․ Ալեն Սիմոնյան 27/05/2020 17:24 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 161 մարդ 27/05/2020 17:13 Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 39 հազարի 27/05/2020 16:58 Անչափահասը ոստիկաններին ասել է, որ օրգազմի մասին պատմող գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից 27/05/2020 16:49 Լեհաստանը մեղմացնում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները 27/05/2020 16:39 Ինչո՞ւ պետք է իմ երեխան ամեն օր լսի համասեռամոլների մասին. Էրիկ Օհանյանը զայրացել է 27/05/2020 16:29 Բելգիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է նվազել 27/05/2020 16:20 ԱԱԾ-ն կանխարգելել է բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքը 27/05/2020 16:07 Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը Հայաստանում աճել է. փոխնախարար 27/05/2020 15:51 Վրաստանում հունիսի 1-ից կաշխատեն առևտրի կենտրոններն ու ռեստորանները 27/05/2020 15:42 Նոր բացվող ցանկացած բիզնեսն իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում, ավելի արդյունավետ կլիներ գործող միկրոբիզնեսին օգնել. Տնտեսագետը՝ հակաճգնաժամային նոր ծրագրի մասին 27/05/2020 15:29 «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը (Լուսանկարներ) 27/05/2020 15:15 Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ (Լուսանկարներ) 27/05/2020 15:06 Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր 27/05/2020 14:46 Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի 27/05/2020 14:39 ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 27/05/2020 14:29 Եվրամիությունը կերկարաձգի Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային 27/05/2020 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են 27/05/2020 13:55 «Տներ են կառուցում ու մտածում՝ որքան մեծ, որքան ուրիշներին ճնշող, այնքան լավ». Գույքահարկը կավելանա 27/05/2020 13:49 Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 մարդ 27/05/2020 13:43 Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի աշնանային ալիքին 27/05/2020 13:36 Սեփական ձախողումները երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար որոշ պաշտոնյաներ փորձում են որպես մեղավոր ներկայացնել ԶՊՄԿ-ին. Հայտարարություն 27/05/2020 13:31 Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար կտևամադրվի շուրջ 2,1 մլրդ դրամ 27/05/2020 13:25 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևան-Բրյուսել-Երևան երթուղով 27/05/2020 13:18 Իշխանությունը հանրաքվեից խուսափում է, որովհետև դրա արդյունքները արդեն իսկ կանխատեսելի են. Նաիրա Զոհրաբյան 27/05/2020 13:15 Պատկերացրեք՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմանների վերացումից հետո բյուջեում այդքան փող չկա, որ հանրաքվեն իրականցնեք, հիմա չպիտի՞ լինի մեխանիզմ․ Սուրեն Գրիգորյան 27/05/2020 13:09 ՊՆ-ում կստեղծվի «Բանակի կենտրոնական մարզական ակումբ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը