27/03/2020 16:41
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը, 31-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։