28/03/2020 10:34
Բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ. Գագիկ Սուրենյան
Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,- տեղեկացրել է նա։