30/03/2020 19:16
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ, հայտնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ անհրաժեշտ բուժումը:
Հ.Գ. Չնայած չի էլ ցանկանում լքել ԲՆ-ն ու բժիշկներին», - նշել է Դերձյանը: