30/03/2020 10:22
Բաց մի թողեք և ոչ մի դաս, այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան
Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը» , - գրել է վարչապետը։