31/03/2020 11:27
Նախագիծը, կյանքեր փրկելու անվան տակ, քաղաքացիներին վերահսկելու լուրջ գործիք է դառնալու. Գորգիսյան
Բերված նախագիծը չի երաշխավորում, որ մենք մարդկային կյանքեր չենք փրկելու, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Սա շատ վատ ֆիլտր է, սա ուշացած նախաձեռնություն է: Այս մեխանիզմով չենք կարողանալու կազմակերպել վարակվածների հետ շփում ունեցած քաղաքացիների հայտնաբերումը: Նախագիծը, կյանքեր փրկելու անվան տակ, քաղաքացիներին վերահսկելու լուրջ գործիք է դառնալու»,- ասաց նա:
Իշխանական պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Նազելի Բաղդասարյանը հակառակ պնդումներ ներկայացրեցին՝ նշելով, որ սա ժամանակ շահելու մասին նախագիծ է՝ կոչված կանխարգելելու վարակի հետագա տարածումը: