31/03/2020 11:40
Եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում. Մարուքյանը` իշխանությանը
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումների նախագիծը խայտառակ օրենսդրական նախաձեռնություն է, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե սա զրո ազդեցություն ունի առողջապահական խնդրին, իսկ եթե զրո ազդեցություն ունի, ապա տակը մնում է մարդկանց վերահսկելը: Սա առիթ է՝ մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Դուք էլ եք Signal-ով ու WhatsApp-ով խոսում, եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչու եք «Սիգնալ»-ով խոսում: Վախենում եք՝ ո՞վ լսի, ԱԱ՞Ծ-ն», - իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց բանախոսը: