31/03/2020 11:17
Բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք․ նախագիծը երկրորդ ընթեցմամբ ներկայացված տեսքով խմբակցության պատգամավորներին բավարարում է․ Բաբկեն Թունյան
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում բավականին փոփոխություններ են եղել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Խմբակցության կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են, փաթեթը փոփոխությունների է ենթարկվել», - ասաց նա։
Թունյանն ընդգծեց, որ պետք էր հնարավորինս հավասարկշռել նախագիծը և համոզվել, որ դա իրոք օգտակար է լինելու և անհրաժեշտ էր համոզվել, որ զուր տեղը լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվում։
«Բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք և նախագիծն այն տեսքով, ինչպես երկրորդ ընթեցմամբ ներկայացվել է, խմբակցության պատգամավորներին բավարարում է», - ասաց նա։