31/03/2020 15:15
Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Միլիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ջանքերով, տապալվեց։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունն ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը և անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։
Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար»։