01/04/2020 18:23
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորում ստացած տղային ու Գյումրիում ծեծի ենթարկված աղջկան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երկու երեխաների, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը.
«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:
Երեխաներին են հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:
«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք», - գրել է Աննա Հակոբյանը»: