01/04/2020 14:18
Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել ձայների 50+1 տոկոսը. Արցախի ԿԸՀ նախագահ
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73 տոկոսը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50+1 տոկոսը, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ», - ասաց Սրբուհի Արզումանյանը։
Նա նշեց, որ նախնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի այսօր՝ ժամը 20։00-ին։
«Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին», - ասաց Արցախի ԿԸՀ նախագահը։