01/04/2020 14:26
Արդյունքներն այսօր պարզ են, և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել. Արայիկ Հարությունյան
Փորձել են ամբողջ քարոզչության ժամանակահատվածում, դրանից առաջ թիրախավորել «Ազատ Հայերնիք» կուսակցությանը, կուսակցության նախագահին և դաշինքին, որը բաղկացած է 6 քաղաքական ուժից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
«Արդյունքներն այսօր պարզ են, և դրանց վրա որևէ միջամտություն չի եղել: Բոլոր գյուղերում գիտեն՝ ով, ինչպես է քվեարկել: Ինչպես հասկանում եմ, երկրորդ փուլի անհրաժեշտություն է լինելու, իրավիճակը թող իշխանությունները գնահատեն: Ես որևէ հանդիպումներ չեմ իրականացնելու, քարոզչականը՝ կտեսնեմ: Ամեն ինչ պարզ է, շատ անելիք չկա», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73 տոկոսը: Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50+1 տոկոսը, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: