01/04/2020 17:41
Անզեն աչքով անգամ տեսանելի է՝ մայրաքաղաքում օդը մաքրվել է, շնչելն՝ ավելի հեշտացել. մասնագետ
Ակնհայտ է, որ վերջին շաբաթների ընթացքում Երևանում և մարզերում օդը զգալի մաքրվել է. պատճառը մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ծավալների նվազումն է, Aysor.am-ի թղթկցի հետ զրույցում ասաց Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ Արամ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները՝ տրանսպորտային միջոցների շահագործման սահմանափակումները, մթնոլորտ վտանգավոր նյութեր արտանետող գործարանների աշխատանքի դադարեցումը և այլն, նպաստել են, որ օդը մաքրվի:
«Անզեն աչքով անգամ տեսանելի է՝ մայրաքաղաքում օդը մաքրվելը, շնչելն՝ ավելի հեշտացել: Ի տարբերություն, օրինակ հողի կամ ջրի աղտոտման, մթնոլորտի աղտոտումը ժամեր է տևում: Եթե աղտոտումը դադարեցվում է, Երևանի օդը միջինում մի քանի ժամում կարող է մաքրվել:
Իհարկե, այստեղ լուրջ գործոն են նաև քամու արագությունը և ջերմատիճանային բաշխումը՝ ըստ բարձրության: Սակայն բավական է, որ տրանսպորտի և գործարանների գործունեությունը վերականգնվի՝ նախկին պատկերը շատ արագ կվերադառնա», - ասաց Արամ Գաբրիելյանը: