Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում դառնա սեզոնային վարակ, ինչպես գրիպն է. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի մասին

02/04/2020 21:02

Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում դառնա սեզոնային վարակ, ինչպես գրիպն է. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի մասին


COVID-19-ը նախորդ տարվա դեկտեմբերից շարունակում է լարված պահել աշխարհի բնակիչներին: Պանդեմիայի վերածված վիրուսն այս ընթացքում ախտահարել է ավելի քան 977 հազար մարդու, շուրջ 50 հազարն էլ համաճարակի զոհ է դարձել, մոտ 205 հազար մարդ կարողացել է հաղթահարել հիվանդությունն ու ապաքինվել:

Այս սանդղակում Հայաստանը կորոնավիրուսով վարակված արդեն 663 քաղաքացի ունի ու 5 մահվան դեպք:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանի հետ:

- Մեր երկրում կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումները բավարար համարո՞ւմ եք, և արդյոք ճիշտ ժամանակին սկսեցինք կանխարգլման աշխատանքները, թե՞ պետք էր ավելի շուտ ձեռնարկել:

- Մեկ շաբաթ շուտ, կամ մեկ շաբաթ ուշ` խոսելուց առաջ պետք է գիտակցենք, որ սա նոր հիվանդություն է, ու ինֆորմացիան դրա մասին այնքան էլ շատ չէր: Այնպես որ, չեմ կարծում, որ ինչ-որ բանում շատ ենք ուշացել: Այսօրվա դրությամբ արվում է այն, ինչ հնարավոր է անել: Այս խստացումներն անհրաժեշտ են, որպեսզի մարդկանց շփման շրջանակը փոքրանա, հիվանդների հետ շփում չլինի: Թոքերի արհեստական շնչառության նոր ապարատներ բերվեցին ու դեռ կբերվեն, համապատասխան հանդերձանք, դիմակներ են նորից բերում: Պատվաստանյութն էլ հիմա փորձարկումների մեջ է, տեսնենք՝ երբ կլինի: Քանի որ հիվանդությունը նոր է, հնարավոր չէ ամեն ինչ միանգամից կարգավորել..

- Տեղյա՞կ եք, պատվաստանյութի ստեղծումն այս պահին ի՞նչ փուլում է, կա՞ հավանականություն, որ ի վերջո COVID-19-ը հաղթահարող վակցինա կունենանք:

- Կարծում եմ, որ ի վերջո նման պատվաստանյութ կունենանք, ուղղակի դրա համար ժամանակ է պետք: Այն պետք է լինի իմունոգեն (ուժեղ իմունիտետ առաջացնող), մեկտեղ՝ մարդու օրգանիզմի համար անվնաս: Այդ պատվաստանյութի ուղղությամբ Չինաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ակտիվ աշխատանքներ են տարվում: Այժմ այն փորձարկման փուլում է, փորձեր են կատարվել կենդանիների, հիմա արդեն՝ այն մարդկանց վրա, ովքեր իրենց համաձայնությունը տվել են: Ժամանակ է պետք, որ պատվաստվելուց հետո արյան մեջ հակամարմիններ առաջանան ու դրանց քանակից մասնագետները հասկանան վակցինայի հզորությունը և ազդեցությունը: Երևի մոտ մեկ ամսից պարզ կլինի՝ որքանով է այն օգնում այս վիրուսից ձերբազատմանն՝ առանց օրգանիզմին որևէ վնաս հասցնելու:

- Քանի որ հիվանդության սկզբնական փուլում ախտանշանները նմանություն ունեն մյուս վիրուսների ախտանշաններին, ինչո՞վ է տարբերվում ու ինչո՞ւ է առավել վտանգավոր դառնում կորոնավիրուսն, օրինակ, նույն գրիպի վիրուսից:

- Սա գրիպի վիրուս չի, սա վիրուսների առանձին ընտանիք է: Այն առաջին հերթին տարբերվում է իր կառուցվածքով, ինչից էլ կախված է հակամարմինների առաջացումը: Չէ՞ որ կառուցվածքը վիրուսի հակածնային հատկությունների մասին է խոսում: Կորոնայի հիմնական թիրախը շնչառական ուղիներն են, ու երբ արդեն ազդեցությունը թոքերին է հասնում՝ ծանր դեպքեր ենք ունենում:

- Հաճախ է խոսվում այն մասին, որ եթե վարակակիրը երիտասարդ է ու չունի ուղեկցող հիվանդություններ, ապա կլինիկական ծանր վիճակում չի հայտնվի, վիրուսն ազդեցություն չի ունենա:

- Վիրուսը բոլորի վրա էլ կարող է տարածվել, ազդել, ուղղակի երբ օրգանիզմն այլ խրոնիկ հիվանդություններ էլ ունի՝ շաքարային դիաբետ, ուռուցքային հիվանդություններ և այլն, վիճակը բարդանում է :

- Որքա՞ն է հավանականությունը, որ կորոնավիրուսը կդառնա կայուն վարակ:

- Հնարավոր է, որ այն ժամանակի ընթացքում դառնա սեզոնային վարակ, ինչպես գրիպն է: Պանդեմիայի ընթացքում վիրուսով միլիոնավոր մարդիկ են հիվանդանում ու նրանց մոտ տվյալ վիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում: Հետո այդ վիրուսն ամեն տարի կարող է տալ սեզոնային բարձրացումներ, բայց դա արդեն պանդեմիա չէ: Բոլոր նրանք, ովքեր դրա նկատմամբ իմունիտետ չունեն՝ այսինքն, չեն հիվանդացել այդ վիրուսով, կարող են սեզոնային բարձրացումների ժամանակ հիվանդանալ:

- Գրիպի պես կորոնավիրո՞ւսն էլ կրկնվելու հատկություն ունի: Որքան գիտեմ՝ Չինաստանում նման դեպքեր գրանցվել են:

- Այո, բայց դա մեծ թիվ չի կազմել, 100-150 մարդ: Շատ մեծ հարց է՝ դա իսկապե՞ս կրկնություն էր, թե՞ այդ մարդիկ թերի բուժված են եղել ու դուրս գրվելուց հետո բարդացումներ են ունեցել:

- Պարոն Համբարձումյան, ցանկացած հիվանդություն մարդու օրգանիզմի վրա որևէ հետք թողնում է: Հետաքրքիր է, կորոնավիրուսից բուժված մարդու օրգանիզմի վրա ի՞նչ հետևանքներ է թողնում հիվանդությունը:

- Եթե թոքաբորբ է զարգացած լինում, իհարկե, թոքերում փոփոխություններ կարող են լինել: Բայց թեթև դեպքերում մեծ փոփոխություններ չեն լինում, մարդը լիարժեք կարող է բուժվել:

- Օդի ջերմաստիճանը որքանո՞վ է ազդում հիվանդության տարածմանը, վիրուսի ինտենսիվությունը տաք եղանակին որքանո՞վ կարող է թուլանալ:

- Ցածր ջերմաստիճաններ դեպքում՝ (օրինակ՝ +4-ից +8) հիվանդության փոխանցումն առավել անարգել է տեղի ունենում, իսկ երբ ջերմաստիճանը բարձրանում է, արևի ուղիղ, ուլտրամանուշակագույն ճառագայթները վիրուսը շուտ ոչնչացնում են: Եթե ցածր ջերմաստիճանում թքի կաթիլի հետ որևէ մակերեսի վրա կարող է 3 օր դիմանալ, արևի դեպքում 2-3 ժամից ոչնչանում է:

- Կցանկանայի անդրադառնանք նաև դիմակներ կրելու հարցին. շատերի համար մինչ այսօր անորոշ է՝ ովքե՞ր ու որտեղ պետք է կրեն դիմակներ: Արդյոք դրսում քայլելիս դիմակն անհրաժեշտ ատրիբուտ է:

- Փողոցում դիմակ կրելը պարտադիր չի: Այն պարտադիր պետք է կրել չօդափոխվող, փակ տարածքներում, եթե կան մարդկանց կուտակումներ: Օրինակ՝ օֆիսներում, խանութներում և այլն: Այն պարտադիր նաև պետք է կրեն հիվանդ մարդիկ, որպեսզի չվարակեն շրջապատին: Բնականաբար, հիվանդին խնամողը կամ նրա հետ պարբերաբար շփում ունեցողը ևս պետք է դիմակով լինի…

- Հավանաբար, այս ամենի մեջ նաև հոգեբանական խուճապ կա. ի վերջո, գրիպի վիրուսն էլ փոխանցվող է, բայց մինչև այսօր երբեք չենք մտածել, որ դրսում քայլելիս պետք է դիմակ կրել, որպեսզի 10 մետր հեռավորությամբ քայլող գրիպով հիվանդ մարդու վիրուսը չփոխնցվի մեզ…

- Այո, սխալ մոտեցում է փողոցում դիմակով շրջելը: Հենց այս կորոնավիրուսի ժամանակ ստեղծվեց «սոցիալական հեռավորություն» տերմինը: Այս վիրուսն իր չափսերով մյուս վիրուսներից մեծ է, ու թքի կաթիլների հետ վայր է ընկնում: Երկար հեռավարության վրա չի կարող փոխանցվել, մեկ մետրից այնկողմ չի անցնում:

- Բժիշկ, ըստ Ձեզ, ե՞րբ այս ամենը մեր երկրում իր հանգուցալուծմանը կհասնի, ու մարդիկ հնարավորություն կունենան անցնել կյանքի բնականոն ռիթմին:

- Սովորաբար, պանդեմիաները շատ շուտ չեն ավարտվում: Օրինակ՝ նախորդ դարում գրիպի 3 պանդեմիա ունեցանք, որոնք տևեցին 1,5-2 տարի: Մյուս կողմից՝ այս կորոնավիրուսի առաջին, էպիդեմիկ բռնկումը եղավ 2002 թվականին (Սարսի վիրուս), բայց կարճ տևեց, վիրուսը շուտ անհետացավ: Հիմա դժվար է ասել՝ որքան կտևի, քանի որ այդ վիրուսի հատկություններին մինչև վերջ ծանոթ չենք: Պետք է հույսով լինենք, որ այն շուտ կնահանջի, հատկապես, եթե կարողանան վակցինաները շուտ ներդնել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:34 Ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ եմ համարում. ոստիկանապետ Այսօր, 15:25 Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան վարչապետի հորդորով հեռացնի արդյունավետ կադրերից մեկին Այսօր, 15:22 Վարչապետը պահանջել է կոշտ գտնվել ոստիկանների պահանջն արհամարհող քաղաքացիների նկատմամբ, գործել կտրուկ և չոր. Մանե Գևորգյան Այսօր, 15:14 Պետական պահպանության գլխավոր վարչությունում այս պահին տեղի են ունենում կրճատումներ. ոստիկանապետ Այսօր, 15:03 Հունիսի 8-ին Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 14:55 Հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից. Շուշան Դոյդոյան Այսօր, 14:46 Քաղաքացին ընկել է Փամբակ գետը Այսօր, 14:40 Ոստիկանների կողմից ուժ գործադրելը վերածվել է բռնության, 4-5 ոստիկանով քաղաքացու նկատմամբ ուժի գործադրումը չի բխում օրենքից. Դավիթ Մաթևոսյան Այսօր, 14:37 Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Այսօր, 14:32 Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ․ ոստիկանապետ Այսօր, 14:30 «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող նախագիծը Այսօր, 14:24 Կեղծ 20 հազար դրամանոցներ պատրաստելու, պահելու և իրացնելու համար Վանաձորի 27-ամյան բնակիչ է կալանավորվել Այսօր, 14:16 Որևէ ոչ համաչափ ուժի կիրառման փաստ այդտեղ չարձանագրեցի․ ոստիկանությունը կիրառել է ձեռք ծալելու և բերման ենթարկելու հնարքը․ Արմեն Խաչատրյան Այսօր, 14:12 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Այսօր, 14:00 Անգամ եթե ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը. Տարոն Սիմոնյան Այսօր, 13:54 Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար Այսօր, 13:50 Այս կառավարությունն անթաքույց ձախողված ու ակնհայտ ապաշնորհ է. Սպարտակ Սեյրանյան Այսօր, 13:46 Վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործում. Գայանե Աբրահամյանը՝ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած իրավապահների մասին Այսօր, 13:41 Հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը. Թաթոյանը՝ Փաշինյանի հրապարակման մասին Այսօր, 13:38 Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող. պատգամավոր Այսօր, 13:35 Ֆեյսբուքյան գրառումներն արդեն դուրս են եկել փողոց․ այս ամենը մի օր պայթելու է․ Գորգիսյան Այսօր, 13:29 Վարչապետի էջում քաղաքացիների լուսանկարները հրապարակելը հոգեբանական ճնշում չէ, այլ, պարզապես, հանրային իրազեկում. Գայանե Աբրահամյան Այսօր, 13:23 Հյուսիսարևելյան սահմանագոտում «պատժիչ» նոր դիրք է հիմնվել. Լուսանկարներ Այսօր, 13:15 Մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է և այդ գործընթացին ակտիվորեն նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը. իրավապաշտպան Այսօր, 13:06 Ակնհայտ երևում է, որ եղել է քաղաքական կամք՝ հարկերի հավաքագրման մասով. իշխանական պատգամավոր՝ ՊԵԿ նախագահի գործունեության մասին Այսօր, 13:00 Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` 55.9 % Այսօր, 12:54 Ադրբեջանը հիմա չի կարող նման արկածախնդրության գնալ. պատգամավոր Այսօր, 12:48 «Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն». Դեպքին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ) Այսօր, 12:47 Զարմացած եմ, եթե ՊԵԿ նախագահը մաքսատանը եղած հերթերի պատճառով է ազատվել, աբսուրդ է․ Էդմոն Մարուքյան Այսօր, 12:44 Առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է և կառավարող ուժը՝ ընդհանուր առմամբ. Գայանե Աբրահամյան Այսօր, 12:33 Բակո Սահակյանի հետ ապրիլյան հանձնաժողովի զրույցի պլանվորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության․ սա գործընկերային չէ․ Գորգիսյան Այսօր, 12:27 Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք Այսօր, 12:12 Վթար՝ Հնաբերդ գյուղում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է Այսօր, 12:00 Կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն Այսօր, 11:45 Հունիսի 5-9-ը տեղի կունենա Իթվինինգ միջազգային ծրագրի առաջին առցանց համաժողովը Այսօր, 11:37 Պարոն Փաշինյա´ն, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, նվաստացնելու գործելակերպը, մարդկանց իրար դեմ հանելով՝ համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան Այսօր, 11:30 Վարչապետը ներողություն է խնդրում «թթու խոսքերի» համար, բայց նշում՝ ակցիան շարունակվելու է Այսօր, 11:26 Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու փաստերով ոստիկանությունում մինչ օրս կազմվել է 22 398 արձանագրություն Այսօր, 11:18 2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ. ՀՀ փոխվարչապետ Այսօր, 11:01 Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:57 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 596-ով, մահացել՝ 8 մարդ Այսօր, 10:45 2019-ին ՀՀ տնտեսությունը շարունակել է աճել ավելի արագ տեմպերով, քան՝ նախորդ տարի. ՀՀ փոխվարչապետ Այսօր, 10:39 Վթար՝ Սայաթ-Նովա-Խանջյան փողոցների խաչմերուկում. ուղևորուհուն տեղափոխել են հիվանդանոց Այսօր, 10:30 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 10:20 2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար․ վարչապետ Այսօր, 10:17 Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար․ Փաշինյան Այսօր, 10:11 «Հրապարակ». Կապանի քաղաքապետի ու փոխմարզպետի հարաբերությունները լարվել են շինթույտվություն չտալու պատմությունից հետո Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի ամենահավանական փոխարինողը Շուշանիկ Ներսիսյանն է Այսօր, 10:03 «Իրատես». ՌԴ իրավապահների ուշադրության կենտրոնում է մաքսանենգ ծխախոտի գործը, խոր ու համապարփակ քննություն է ընթանում Այսօր, 09:59 «Փաստ». ԵՊՀ-ն գտնվում է իր պատմության մեջ աննախադեպ ճգնաժամի մեջ Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Լևոն Սարգսյանին Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում Այսօր, 09:52 «Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել Այսօր, 09:49 «Հրապարակ». Մարուքյանը դիմել է Գլխավոր դատախազություն Այսօր, 09:44 «Փաստ». Արցախում չափում են հասարակական տրամադրությունները Այսօր, 09:40 «Իրատես». Համակարգի բնականոն աշխատանքն ապահովելը դարձել է խնդրահարույց Այսօր, 09:35 «Հրապարակ». Այս պահին քլորի և ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում 04/06/2020 23:21 Թբիլիսին պատրաստ է օգնել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում. Վրաստանի ԱԳՆ 04/06/2020 20:17 Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը. Վահան Հունանյան 04/06/2020 19:53 Քննարկում ենք մի քանի սցենար, դրանցից մեկով որոշում կկայացնենք. վարչապետը՝ համատարած արգելափակումների մասին 04/06/2020 19:18 Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել 04/06/2020 19:13 Հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա. Նիկոլ Փաշինյան 04/06/2020 19:03 Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 04/06/2020 18:46 Այլ անձի վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքով քրգործից անջատված մասն ուղարկվել է դատարան 04/06/2020 18:35 Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը 04/06/2020 18:31 Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը (տեսանյութ) 04/06/2020 18:24 Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ՀՀ ԱԳՆ 04/06/2020 18:22 Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովն ապաքինվել է կորոնավիրուսից 04/06/2020 18:08 ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը 04/06/2020 18:05 Թիվ 24 մանկապարտեզը փակվել է. արձանագրվել է կոնտակտավոր աշխատակցի և սանի առկայություն 04/06/2020 17:58 ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ ստուգայցերը. մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը կասեցվել է Արաբկիրում 04/06/2020 17:50 Ադրբեջանը խստացնելու է կարանտինի ռեժիմը 04/06/2020 17:46 «Արարում»-ը կոչ է անում բոլոր կարող ուժերին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները և գործել՝ հանուն Հայոց պետականության հզորացման 04/06/2020 17:42 Դեռևս վաղ է խոսել՝ արդյոք կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետ է առաջանում. բուժաշխատող 04/06/2020 17:37 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8831 նոր դեպք 04/06/2020 17:32 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 04/06/2020 17:29 Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով (Տեսանյութ) 04/06/2020 17:25 Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ «Երբ որ քամին հանդարտվի» արցախյան թեմայով ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում 04/06/2020 17:19 Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում. Դավիթ Անանյան 04/06/2020 17:18 ԱԺ-ից բարձրաձայնեցի տիկնոջ մտահոգությունը, եթերը սկսեցին ողողել ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները․ ամաչում եմ ձեր փոխարեն․ Նաիրա Զոհրաբյան 04/06/2020 17:05 Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ ինչու էր Կարեն Կարապետյանը հրավիրվել ապրիլյան քննիչ հանձնաժողով 04/06/2020 17:02 Կավասակիի սինդրոմը կարող է հետևանք լինել տարբեր հիվանդությունների՝ ոչ միայն կորոնավիրուսի. բժիշկ 04/06/2020 17:00 ԱՄՆ-ում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում 04/06/2020 16:56 «BLOND 007». համացանցում է հայտնվել հումորիստ Արման Գևորգյանի երկրորդ նախագիծը (Տեսանյութ) 04/06/2020 16:52 Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին 04/06/2020 16:49 Անակնկալ՝ Օպերայի թատրոնից. Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի 04/06/2020 16:47 Չներկայանալով հանձնաժողով՝ Խաչատուրովը շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ․ Անդրանիկ Քոչարյան 04/06/2020 16:45 Կոլեկտիվ իմունիտետի ձևավորման դեպքում մոտ մեկ շաբաթ հետո կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով հիվանդների դիմելիություն. Վիգեն Ասոյան 04/06/2020 16:37 Վրաստանում պատասխանել են վարչապետի հրաժարականի մասին լուրերին 04/06/2020 16:31 Հունիսի 5-ից մինչև հունիսի 9-ը դեպի Երևան ու Երևանից մի շարք չվերթներ կիրականացվեն 04/06/2020 16:29 Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում. Արմեն Մուրադյան 04/06/2020 16:16 Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում 04/06/2020 16:14 «Կձեռնարկենք ամենախիստ միջոցները»․ նախարարն անդրադարձել է 114 դպրոցի «Վերջին զանգ»-ի տեսանյութին 04/06/2020 16:08 ԱԺ փոխխոսնակը սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը», ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք, Մարաբյանի ինչի՞ն եք կպնելու. Իրավապաշտպան 04/06/2020 16:06 Բելգիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք 04/06/2020 16:01 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս 04/06/2020 15:58 Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար 04/06/2020 15:54 Արվեստագետների փոխանակման ծրագրով Գերմանիայում է Սոնա Անդրեասյանը 04/06/2020 15:47 Օրվա հրամայականը պահանջում է ասել՝ ինչ պետք է անենք և ոչ թե՝ ինչու է այսպես. Արմեն Մուրադյանը՝ կորոնավիրուսի մասին 04/06/2020 15:35 Հայաստանում ստեղծված ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց 04/06/2020 15:25 Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի

Տվյալ բաժնի վերջին նյութերը